ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, August 4, 2010 21:30 - չքննարկված
Ընդդեմ սփյուռքահայերի «բաստուրմա-սոջուխային» նոր ճակատ է բացել Գյուլի տղան, մինչ Քոչարյանի տղան զեբրեր է գյուլլախորով անում Աֆրիկայում…
Թուրքիայի նախագահի որդին բաստուրմայի գործ է անում
17:43 • 04.08.10
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի որդին` Մեհմեդ Էմրե Գյուլը, որոշել է զբաղվել բաստուրմայի և սուջուխի առևտրով:
CNNTurk-ի փոխանցմամբ` այս տարի Հարվարդի համալսարան ընդունված Էմրե Գյուլն առևտրով սկսել է զբաղվել դեռևս 15 տարեկանում և լուրջ հաջողությունների հասել այդ բնագավառում 18 տարեկանում:
Իսկ հիմա Մեհմեդ Էմրե Գյուլը հիմնադրել է ինտերնետ խանութ, որը զբաղվելու է 200 տեսակի թուրքական արտադրության ապրանքների, այդ թվում` Կեսարիայի հայտնի բաստուրմայի և սուջուխի վաճառքով: