ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, August 4, 2010 19:32 - չքննարկված
Բլոգերները գրում են….
http://gago-berlin.livejournal.com/
Դառագոյ կամռադ Զլոյանը անդրադարձավ դպրոցների հարցին ու դիպուկ բացահայտեց հարցումային մուտիլոֆկությունը:
Բայց մի՞թե մեր զաչումարիտ եղած խոպանչի հասարակության մեջ իմաստ ունի ազգային անվտանգությանը վերաբերվող հարցումներ անցկացնել:
Եթե այո, ապա առաջարկում եմ անցկացնել հարցումներ հետևյալ թեմաներով.
ա) Կո՞ղմ եք արդյոք, որ Հայաստանը անցնի ՆԱՏՈ-ի ստանդարտներով արհեստավարժ բանակի կազմավորմանը և չզինակոչի 18 տարեկաններին:
բ) Կո՞ղմ եք արդյոք, որ Հայաստանում հարևան Վրաստանի բարեփոխումների օրինակով աշխատանքից հեռացվեն ՆԳՆ աշխատողների 95%ը:
գ) Կո՞ղմ եք արդյոք, որ Հայաստանում արգելվի ունենալ թիկնապահներ, և հավելյալ պաշտապանության կարիք ունեցող խոշոր հարկատուների անվտանգությունը անվճար ապահովի պետությունը:
Ինչպես հասկանում եք բոլոր 3 հարցերը հույժ կարևոր նշանակություն ունեն պետության կայուն զարգացման համար և քաղաքացիների չմտածված և ապակողմնորոշված պատասխանները կարող են մեզ մի 2073 տարով հետ շպրտել: