ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, August 3, 2010 3:31 - չքննարկված

Հավանաբար ՀՀ նախագահը իր նվիրած ատրճանակը կորցնելու պատճառով հրաժարական տա…

Հայ օլիգարխի որդուն թալանողները ձերբակալվել են. ՀՀ նախագահի նվիրած ատրճանակը չի գտնվել

15:04 • 03.08.10

Մոսկվայում ձերբակալվել են անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր ընկերության աշխատակիցը և նրա հանցակիցը, որոնք հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի հարավում հայ օլիգարխի 23-ամյա որդուց կես միլիոն դոլար էին հափշտակել։

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», հայ գործարարի զավակի վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 11-ին, երբ նա երեկույթից տուն էր վերադառնում։ Նշվում է, որ նա Մոսկվայում ամենամեծ առևտրա-ժամանցային կենտրոնի տիրոջ որդին է։
Որոշ տեղեկությունների համաձայն` օլիգարխ հայրը պարբերաբար որդուն տալիս էր մեկ միլիոն դոլար գրպանի ծախսերի համար և հարձակման պահին նա հասցրել էր ծախսել փողերի կեսը: 23-ամյա երիտասարդի հետ միջադեպի ժամանակ եղել է նաև նրա 28-ամյա թիկնապահը, որը վաղուց էր պատրաստվում թալանել իր տիրոջը:

Եվ երբ օլիգարխի որդին թիկնապահի հետ ժամանում է իր բնակարան և բացում դուռը, դարանակալած հանցագործները հարձակվում են, ծեծում տղային, կապկպում սպասուհուն, ձևական հարվածում նաև թիկնապահին և գողանալով կես միլիոն դոլարը, ինչպես նաև ՀՀ ղեկավար անձանցից մեկի նվիրած անվանական «Բրաունինգ» տիպի ատրճանակը` անհետանում:

Իրավապահներին հաջողվում է 23-ամյա երիտասարդին վերադարձնել գումարի մեծ մասը, սակայն ատրճանակը` ոչ: Որոշ տեղեկությունների համաձայն` հանցագործներն ատրճանակը նետել են Մոսկվա գետը:Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Life News կայքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Մոսկվայի հարավում բնակելի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել գողություն։ Տանտերը հայտնել էր, որ գողացված իրերի մեջ եղել է նաև ՀՀ նախագահի նվիրած անվանական «Բրաունինգ» տիպի ատրճանակը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ