ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, August 3, 2010 3:24 - չքննարկված
Ի՞նչ կպատահի, եթե թուրքերը իրենց երազներում տեսնեն իրենց հայրերի կատարած ոճիրները հայերի դեմ… ինքնաոչնչացո՞ւմ:
Թուրքը երազում կնոջն ու աղջկան է տեսել, արթնացել ու սպանել է նրանց
13:10 • 01.08.10
“); }
//
// ]]>
Ստամբուլում տեղի է ունեցել զարհուրելի և միևնույն ժամանակ տարօրինակ ոճրագործություն:
CNNTurk-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Ումրանիյեի շրջանում: 47-ամյա Սեբահաթթին Ալքանը, երազում տեսնելով, թե ինչպես են մերկանում կինն ու դուստրը, արթնացել ու խեղդամահ է արել նրանց:
Որոշ ժամանակ անց Ալքանը ոճրագործության մասին հայտնել է նույն տանն ապրող ավագ եղբորը, դուրս է եկել տնից և կատարվածի մասին պատմել փողոցում հերթապահություն անող ոստիկաններին, որոնք էլ ձերբակալել են մարդասպանին:
Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ` Ալքանը նախկինում ունեցել է հոգեկան խանգարումներ, ինչի պատճառով նրանից հեռացել էր 48-ամյա կինը:
Հիվանդանոցում որոշ ժամանակ համապատասխան բուժում ստանալուց հետո Սեբահաթթին Ալքանը դուրս էր գրվել և համոզել կնոջը վերադառնալ: Ալքանը սպանության գիշերը խնդրել էր իր դստերը՝ 3 տարեկան որդու մայր, հղի 22-ամյա Սևգի Արսլանին այցելել իրենց: Աղջիկն էլ չէր մերժել հոր խնդրանքը: