ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, August 3, 2010 3:47 - չքննարկված

Ինքնասպանությունը հաստատելու միակ ճանապարհը նախապես սպանելն է…

Ինքնասպանությունը կարելի է կանխել. հոգեբան

17:25 • 02.08.10

Օրինաչափություն է, որ ինքնասպանության ավելի շատ դիմում են տղամարդիկ, քան կանայք։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, խնդիրներ ունենալու դեպքում տղամարդիկ ինքնամփոփ են դառնում, և ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կտրուկ քայլեր կկատարեն, մինչդեռ կանայք ավելի շատ «թատերականացված ինքնասպանությունների փորձի են դիմում»՝ օգնություն խնդրելու, սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու համար։
Մասնագետի ներկայացմամբ՝ կան հետազոտություններ, որոնք վկայում են, որ մարդկության 80 տոկոսն իր կյանքի որևէ փուլում մտածում է ինքնասպանության մասին, սակայն քչերն են դիմում այդ քայլին։ «Այն մշակույթները, որտեղ կոնտակտները, մարդկանց հետ շփումներն ավելի շատ են, ինքնասպանության դեպքերն ավելի քիչ են»,– ասաց Նալչաջյանը։

Ըստ նրա, այն կարծիքը, թե ինքնասպանության են դիմում հոգեպես ոչ առողջ մարդիկ, ճիշտ չէ, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասպանների միայն 25 տոկոսն է, որ հոգեբանական խնդիրներ է ունեցել։ «Պարադոքսալ մի բան ասեմ. ինքնասպանության են դիմում մարդիկ, որոնք շատ են սիրում կյանքը»,– նշեց հոգեբանը՝ մեկնաբանելով, թե կյանքը սիրող մարդիկ ավելի մեծ նպատակներ են ունենում և դրանց չիրականացման դեպքում «ծանր կորստի զգացողություն» են ապրում, որն էլ հանգեցնում է ինքնասպանության։

Ի դեպ, հոգեբանը տեղեկացրեց, որ ինքնասպանության դիմող մարդու մտադրությունը հարազատները կարող են կռահել և կանխել, քանի որ նման մտադրություն ունեցող անձը ազդանշաններ է ցույց տալիս։ Ըստ Նալչաջյանի՝ ինքնասպանության մտադրություն ունեցողը հաճախ է խոսում մահվան մասին, հաճախ է ունենում չարագուշակ տրամադրություններ, հարազատներից սկսում է ներողություն խնդրել, իր համար թանկ իրերը սկսում է նվիրել ուրիշներին, արագորեն ավարտում է կիսատ թողած գործերը։ Հոգեբանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և կարողանալ լսել խնդիրներից ընկճված հարազատին՝ դրանով իսկ կանխելով ինքնասպանությունը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ