ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, August 3, 2010 4:01 - չքննարկված
Ադրբեջանցի հրոսակները համագործակցել են սուքիասյանների (սուք տարածծողներ) հետ և գողացել են հայ մարդու աճյունը՞…
«Առավոտ». «Ո՞ւր է իմ հանգուցյալ հոր աճյունը»
11:15 • 03.08.10
Երևանի Օստրովսկու փողոցի 23 տան բնակիչ Աշոտ Չիթիրյանը այս տարվա հուլիսի 12-ին քրոշ՝ Անահիտ Հովհաննիսյանի հետ այցելում է Սովետաշենի գերեզմանատուն, ուր 1991թ–ից ամփոփված է Հայրենական պատերազմի մասնակից հոր, 2-րդ կարգի հաշմանդամ Հովհաննես Սուրենի Չիթիրյանի աճյունը (առկա է ՀԽՍՀ Երքաղխորհրդի գործկոմի բնակչության հատուկ սպասարկման կոմբինատի թիվ 20548 գերեզմանի վկայականը)։
Սակայն տեղում զարմանքով հայտնաբերում է, որ գերեզմանը պղծված է, քանի որ այնտեղ մեկ այլ հանգուցյալ էր ամփոփվել և այլ հուշաքար էր տեղադրված։Աշոտ Չիթիրյանն ասում է, որ հոր մահվանից հետո կարողացել էր քարե պատ շարել, իսկ քանի որ 81-ամյա մայրը դեռ անկողնային վիճակում է, հնարավորություն չեն ունեցել հոր գերեգմանաքարը պատվիրել։
Նա անմիջապես դիմում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հ.Սուքիասյանին, ոստիկանապետին՝ պահանջելով հայտնաբերել հանցագործներին։ Ա. Չիթիրյանի դիմումն ավարտվում էր «Վերադարձրեք մեզ մեր հոր գերեզմանը» պահանջով։ Ա. Չիթիրյանը դիմում է նաև «Բնակչության հատուկ սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը։ Տնօրեն Վ. Սուքիասյանը հուլիսի 27-ին թիվ 166 գրությամբ պատասխանում է. «Սույնով հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված տարածքը հանդիսանամ է հանգուցյալ Գրիգոր Խաչատրյանի գերեզմանատեղը։
Մեր աշխատակիցների կողմից կատարվև է տեղազննություն՝ մետաղյա ձողով։ Արդյունքում պարզվել է, որ նշված տարածքում հուղարկավորված է հանգուցյալ Գրիգոր Խաչատրյանը, որը հուղարկավորվել է 2009թ– ին։ Տարածքը ցանկապատված է քարով, տեղաղրված է տապանաքար և հուշաքար՝ նկարով»։Եթե տարածքում «տեղազննություն» է կատարվել, ապա այս դեպքում պարզ չէ, թե ինչ եղավ հանգուցյալ Հովհաննես Չիթիրյանի աճյունը։ Ո՞ւր է այն։
Ըստ էության մենք գործ ունենք ոչ միայն գերեզմանապղծության, այլև աճյունի գողության հետ։Աշոտ Չիթիրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմելու է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայրենիքի զինվորի գերեզմանի անհետացման հարցով։