ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, August 1, 2010 18:38 - չքննարկված
Ճնշումները հասնում են գագաթնակետին
-
Օբամա-Սարկոզի-Մեդվեդև եռյակը վերջնագիր ներկայացրեց հայ ժողովրդին, իսկ մեր ժողովրդի “ծառաները”, նախագահի գլխավորությամբ, սրտներից արյուն կաթալով, բայց կեղծ ժպիտը դեմքներին, շնորհակալություն են հայտնում այդ երեքին և մնացյալ հակահայկական կեցվածք ընդունած ուժեղներին` Գերմանիա, Անգլիա, Թուրքիա, Ղազաստան և այլն:
Շուրջ 20տարի ոչինչ չանելով, զբաղվելով միայն ինքնախաբեությամբ, սուտ հույսեր տալով, հայաթափելով Հայաստանը և Արցախը, չհասկանալով իրենց արարքի հետևանքները, այսօր ազգը կանգնեցրել են կոտրած տաշտակի առաջ: Բերեմ մեկ օրինակ, որ նրանք ոչինչ չէին հասկանում այսպես կոչված խաղախ փոխզիճումային քաղաքականությունից: Երբ ստորագրում էին այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, Հայկական կողմը, նախագահի գլխավորությամբ, մեզ համոզում էր, որ այդ սկզբունքները հայանպաստ են: Բացատրությունը մաիկն էր, որ Ադրբեջանը չի համաձայնվում այդ սկզբունքների հետ, ուրեմն դա հայանպաստ է: ժամանակին զգուշացրել եմ, որ այդ սկզբունքներով Ադրբեջանը ստանում է իր պահանջածի 75-% դրա համար չի համաձայնվում, քանի որ 75 % դեռ 100 % չի: Իսկ մեր այսպես կոչված ինքնակոչ քաղաքականագետները կամ դիվանագետները երբեք չհասկացան, որ ցանկացած զիճում հայ ժողովրդի և հատկապես հայկական պետականության համար կործանարար է: Ոչ մի խաղաղապահ ուժ ի զորու չի Արցախում մեկ հայ պահելու: Այսօր հայաթափվում է Արցախը, Հայաստանը, բա վաղը, երբ տեղակայվեն զսպող ուժերը, կանխեն մեր ազատ տեղաշարժը մեր սեփական երկրում, կա մի հայ, որը կասի, թե հայերը կմնան կամ Արցախում, կամ Զանգեզուրում կամ …
Նորից կոչնակ հնչեցրեք ով հայ ժողովուրդ, Արցախի խնդիրը ողջ հայության խնդիրն է, կլինի Արցախը, կշարունակվի հայոց պետականությունը, չի լինի Արցախը, վերջնականապես կկործանվի մեր պետականությունը, իսկ մենք կասիմիլացվենք աշխարհի մեջ և կիրականանա Վ.Մանուկյանի երազանքը` կդառնանք համաշխարհային ազգ, ինչպես ինքը 20 տարի պայքարեց երկրի նախագահի համար, վերջնամասով նրա ստորագրած հրամանով դարձավ ինչ որ խորհրդի նախագահ, զատո նախագահ:
Կոչ սթափ մտածող, հայրենիքը սիրող, սառը դատողություններով հայերին. Ժամանակն է ոտքի հանել ամբողջ ազգը, սա աթոռակռիվ չի, սա լինել չլինելու կռիվ է…