ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, August 1, 2010 18:26 - չքննարկված

Բլոգերները գրում են… Հայկական մատուռ Աֆղանստանում

http://noni-no.livejournal.com/

Ես չեմ հասկանում որ ի՞նչ են Աֆղանստանում հայկական մատուռ կառուցում։ Տեռորիստների, նարկոտրեֆիկինգի, մարդասպանների ու անհանդուրժող կիսաթշնամական երկրի ո՞ր հատկանիշի վրա ենք հույս դնում։

Հա, հասկանում եմ (ինձ բացատրել պետք չի), որ հոգևոր հարցեր կան, որ կարևոր են։ Բայց սա ավելի շատ նման է մեր խաղաղապահների էժան աշխատուժի դիմաց ամերիկյան դեմոկրատիկ փոխհատուցման։ Փոխանակ թարգեն էս հիմար խաղաղապահ-խաղաղապահ խաղալը, մի բան էլ անիմաստ արմատներ են գցում… Մի օր էլ «ես քեզ – դու ինձ» տարբերակով աֆղանական մզկիթ մեր տարածքու՞մ պիտի ուզեն։

Ընդհանրապես, նկատե՞լ եք, թե ինչքան են շատացել խաղաղապահի համազգեստավոր զինվորականները մեր փողոցներում։ Փոխանակ հայկական բանակ ծառայության մտնելու ու մեր երկրում խաղաղության պահպանմանը մասնակցելու, մարդիկ իրենց կյանքն ու առողջությունը վտանգում են ինչ-որ անհասկանալի ու մեզ համար բացարձակ անպիտան երկրներում տեռորիստների դեմ կռիվ տալով։ Գոնե մեր երկրին օգուտ տված կլինեն։ Ախր մենք էլ խոմ շվեյցարացի չենք, որ պարապությունից այլ երկրների թագավորական զորքերում ռեսուրսներ ծախսենք։ Բա՞ մերը։

Չէ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ դժվարություններ են ստեղծում մարդկանց համար, ովքեր ուզում են պայմանագրային զինծառայության անցնել։

Ու էս մեր երկրի հերթական աբսուրդներից մեկն է։

Ես՝ էլի չուզող։)) comme toujours, bonjour:)



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ