ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 31, 2010 0:56 - չքննարկված
«Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք»
ԽԱԹԻՆՕՂԼՈՒ:
- «Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք» Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք: Այդ մասին գերմանական «ԴոյչեՎելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության հետ հարցազրույցում նշել է «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթինօղլուն: «Ես Ադրբեջանի ռազմական դոկտրինն ուսումնասիրել եմ, — դոկտրինի շատ հոդվածներ — դրույթներ անուղղակիորեն ի նկատի են առնում Իրանը: Իմ կարծիքով, ելնելով դոկտրինի դրույթների մեկնաբանությունից, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության համար դիտվում է որպես սպառնալիք»,-նկատել է Խաթինօղլուն: Անդրադառնալով Ադրբեջանում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման հարցին` Խաթինօղլուն նշել է. «Ադրբեջանի ռազմական դոկտրինում այդպիսի դրույթ է ամրագրվել` հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային ռումբի հնարավոր ստեղծման վտանգը: Այդ պարագայում Ադրբեջանը կդիմի ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին — Իսրայելին, որպեսզի Ադրբեջանի տարածքում ռազմակայաններ տեղակայեն»: