ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 30, 2010 5:18 - չքննարկված

Ղարաբաղը մտադիր էլ չի դիմել միջազգային դատարան: Դա թող անի Ադրբեջանը, որը դա երբեք չի անի, վախենալով Կոսովոյի դեպքից…

13:28 • 30.07.10

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած վճիռը չի կարող նախադեպային դիտվել, օգտագործվել մյուս սառեցված հակամարտությունների դեպքում։ Այն վերաբերում է մեկ դեպքի՝ Կոսովոյին», – «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերը:

Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Միջազգային դատարանն իր վճռով ընդամենը ցանկանում էր ասել՝ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենսդրությանը։

Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարան էր դիմել Սերբիան։ Հարցին, թե եթե Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան կամ Մերձդնեստրը դիմեն նույն այս դատարան իրենց դեպքերն ուսումնասիրելու հայցով, ինչպիսի՞ն կլինեն հետևանքները՝ Սաբին Ֆրեյզերը պատասխանել է, թե չճանաչված հանրապետությունը չի կարող գնալ Արդարադատության միջազգային դատարան:

«Այդ քայլին գնալու համար Ղարաբաղը պետք է ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների մեծամասնության աջակցությունը՝ Միջազգային այդ դատարանում իր հայցը պաշտպանելու համար։ Նույնը անհրաժեշտ է անել նաև Անվտանգության խորհրդում։ Դրա համար հարկավոր է, որ հայցվոր կողմը ՄԱԿ-ի անդամ լինի։ Ղարաբաղն անդամ չէ, ուստի Լեռնային Ղարաբաղն ի վիճակի չի լինի դա անել»,- եզրակացրել է Ֆրեյզերը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ