ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 30, 2010 5:37 - չքննարկված

ժպտերես օբուդսմենը ցավակցում է և քիթը խոթում իրեն չվերաբերող գործերի մեջ…

Օմբուդսմենը կոչ է անում բացահայտել բանակի վերջին միջադեպերը

13:21 • 30.07.10

“); }
//
// ]]>

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարություն է տարածել հայկական բանակում վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

«Ս/թ. հուլիսի 27-ին ՀՀ ԶՈՒ թիվ 3-րդ բանակային կորպուսի` զինվորական դիրքերում հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, մասնագիտությամբ արևելագետ, լեյտենանտ Արտակ Նազարյանը:

Մեկ օր անց ավելի սահմռկեցուցիչ դեպք տեղի է ունեցել N զորամասում, որտեղ զինծառայողը նախ սպանել է մի քանի զինծառայողների, այնուհետև ինքնասպան եղել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին` դեպքի բոլոր մանրամասնությունները պարզելու համար:

Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, և թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Մարդու իրավունքների Պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դատապարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է օմբուդսմենի հայտարարությունում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ