ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 30, 2010 5:29 - չքննարկված
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը դառնահամ և անգետ դատողություններ է անում…
Հաագայի դատարանի որոշումից ոգևորվել պետք չէ. մեր նախադեպն ուրիշ է. Սերգեյ Շաքարյանց
13:16 • 30.07.10
«Հաագայի դատարանի որոշումն անորոշություն է»,– այսօրվա ասուլիսի ժամանակ Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի կայացրած որոշման մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ պարզաբանելով, որ այդ որոշմամբ դատարանը օրինական է ճանաչել անկախության ճանաչումը, «բայց չի գրել, որ ճանաչում է անկախ պետության գոյությունը»։
Ըստ վերլուծաբանի՝ պետք չէ այդ որոշումից ոգևորվել, քանի որ դա ոչ մի կապ չունի Արցախի հետ։ Շաքարյանցի խոսքով՝ Արցախի և Կոսովոյի իրավիճակները շատ տարբեր են. Կոսովոյում պատերազմող կողմը զավթել է մի երկրի հատված ու այնտեղի փոքրամասնություն համարվող ժողովրդին անկախություն է շնորհել։ «Արցախում այդպե՞ս է իրավիճակը»,– տարակուսեց նա։
«Մեր նախադեպն ուրիշ է, այն ավելի շատ նման է Կիպրոսի ազատագրական պայքարին»,– հայտարարեց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ թե Արցախի, թե Կիպրոսի դեպքում պայքարն ընթացել է վերամիավորում գաղափարի ներքո, որ «նույն ազգն ապրի նույն պետության սահմաններում»։
«Կոսովոն մեզ հետ շատ քիչ կապ ունի, կան քիչ համընկնումներ, իսկ տարբերություններն այնքան մեծ են, որ պետք չէ մեր դեպքը նմանեցնել Կոսովոյի նախադեպին ու սպասել, որ գերտերությունները նույն նախադեպով կճանաչեն նաև Արցախի անկախությունը»,– ասաց քաղաքագետը։