ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 30, 2010 5:10 - 3 քննարկում
Պաշտոնից հրաժարված առաջին նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ:
16:53 • 30.07.10
Հուլիսի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Հրաժարական տված առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն և ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին:
3 քննարկումներ
ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ