ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 29, 2010 12:23 - 1 քննարկում

Ռուսաստանի հայերի միության և ՀՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատվավոր դեսպանն է, իսկ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղարը… հարգել է ջարդարարների, սպանությունների ու բռնաբարությունների հեղինակների հիշատակը

Հուլիս 29, 2010 | 15:38

Ադրբեջանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան Բաքվում այցելել է այսպես կոչված «Շահիդների ծառուղի», որտեղ հարգել է 1990 թվականին քաղաքի խաղաղ հայ բնակչության կոտորածի կազմակերպիչների եւ հիմնական մասնակիցների հիշատակը:

Ադրբեջանի պետական հեռուստատեսության «Խաբարլար» տեղեկատվական ծրագրի կադրերից ելնելով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղարը դեմքի վշտալի արտահայտությամբ ձաղկեպսակ է դրել հավերժական կրակի մոտ: Նրան նաեւ պատմել են «Շահիդների ծառուղու» պատմությունը, ցինիկորեն ներկայացնելով հայկական կոտորածների կազմակերպիչներին որպես «Ադրբեջանի հերոս որդիներ ու դուստրեր»։

Հիշեցնենք, որ 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի հրահրմամբ, սկսվեց հայ բնակչության ջարդը, որոնք ուղեկցվում էին զանգվածային բռնաբարություններով, խոշտանգումներով ու սպանություններով:  Այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական տվյալներով, սպանվել է 90 հայ: Ջարդարարները իրենց սլաքն ուղղել էին նաեւ քաղաքի ռուս բնակիչների վրա: Հունվարի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավարությունը արտակարգ դրություն մտցրեց Բաքվում: Ազգային ճակատի ազգայնական-ֆաշիստները դիմադրություն է  ցույց տվեցին քաղաք մտած զինվորական ստորաբաժանումներին, որոնք ստիպված էին պատասխանել: Միայն Բաքու մտած զորքերի շնորհիվ (ի դեպ, նման պահանջով հունվարի 18-ին հանդես է եկել Եվրախորհրդարանը) հաջողվեց դադարեցնել քաղաքի քրիստոնյա բնակչության ոչնչացումը: Արտակարգ դրություն մտցնելու ժամանակ սպանված ադրբեջանցիները, որոնք հայ բնակչության ջարդերի կազմակերպիչներն էին, Ադրբեջանում հերոսներ են հռչակվել եւ թաղվել «Շահիդների ծառուղում»:

Սակայն, վերը նշված անժխտելի փաստերը չեն խանգարում բազմաթիվ արտասահմանցի հյուրերին՝ պսակներ դնել այդ ծառուղում: Երեւում է, ջարդարարների հիշատակը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, համաշխարհային մշակութային ժառանգության անքակտելի մասն է:

Մյուս կողմից պետք չէ զարմանալ, քանի որ վերջերս «Շահիդների ծառուղի» է այցելել նաեւ ՌԴ պաշտպանության նախարարը, այն շահիդների, որոնք 1990-ին կրակում էին ռուս զինվորների եւ նրանց ընտանիքի անդամների վրա: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վան Սեվան
Jul 29, 2010 14:15