ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 29, 2010 11:59 - չքննարկված

Մոսկվան զինում է Բաքվին

Մոսկվան զինում է Բաքվին

Հուլիս 29, 2010 | 10:29

Ռուսաստանը երկու դիվիզիոն զենիթահրթիռային (ЗРК) С-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին, գրում է «Վեդոմոստի»-ն: «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչն այս կապակցությամբ մեկնաբանություններից խուսափել է, իսկ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ասեր Քասիմովը տեղեկացրել է, որ նման տեղեկատվություն չունի:

Միաժամանակ, ինչպես նշում է «Վեդոմոստին», պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր մենեջերը եւ պաշտպանության ոլորտի գործարաններից մեկի ղեկավարը, որտեղ արտադրվում են այդ համակարգի որոշ մասեր, նախորդ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր են ստորագրել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ` վերը նշված երկու դիվիզիոն զենիթահրթիռային համալիրները մատակարարելու մասին: Մենեջերի խոսքով, պայմանագիրն արդեն սկսել է գործել եւ կարող է իրականացվել առաջիկա 2 տարում:

Նման զենիթահրթիռային համալիրներ տրվել են Ալժիրին ու Չինաստանին, իսկ Իրանի հետ նման պայմանագիր ստորագրվել է, սակայն չի իրագործվել: 2009-ի ապրիլին Ռուսաստանը սառեցրել է մատակարարումը Իրան, իսկ 2010-ի հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, որոնք Ռուսաստանը համարել է որպես արգելք` Իրանին С-300 մատակարարելու համար:

Խորհրդային շրջանում Բաքվի հակաօդային պաշտպանության համակարգը ամենահզորներից մեկն էր համարվում եւ զիջում էր միայն Մոսկվայի ու Լենինգրադի համակարգերին, նշում է ՌԴ ՊՆ սպաներից մեկը: 1990-ականներին այդ համակարգն անկում ապրեց եւ հասկանալի է Բաքվի ցանկությունը՝ համալրել իր հակաօդային պաշտպանության համակարգը: Ռուս սպայի խոսքով, զենիթահրթիռային համալիրի մատակարարումը Ադրբեջանին դժվար թե խախտի հավասարակշռությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն հարվածային ինքնաթիռներ, թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ, որոնց դեմ նախատեսված են այդ համալիրները: Ավելի շուտ, Բաքուն ցանկանում է իրեն ապահովել անսպասելի զարգացումներից, որոնք կարող են տեղի ունենալ Իրանի շուրջ իրավիճակի սրումից:

Moscow Defense Brief-ի խմբագիր Միխայիլ Բարաբանովի խոսքով, այդ համալիրների գնումը բաքվի կողմից, որի արժեքը 300 մլն դոլար է, ռազմական տեխնիկայի ամենամեծ գնումն է հետխորհրդային տարածքում (չհաշված Ռուսաստանը): C-300-ի տարբեր մոդիֆիկացիաներ Ռուսաստանը մատակարարել է Բելառուսին ու Ղազախստանին, բայց դրանց արժեքը անհամեմատ փոքր է եղել: Ադրբեջանը նավթադոլարներով մոդեռնացնում է իր բանակը եւ զենք է գնում Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից ու ՀԱՀ-ից, նշում է Ռազմավարության եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը: Ուկրաինայից գնվել են ՄԻԳ-29 եւ զրահատեխնիկա, Իսրայելից` ժամանակակից հակատանկային Spike հրթիռներ, անօդաչու ինքնաթիռներ եւ այլ զինատեսակներ, իսկ ՀԱՀ-ից` հարվածային ՄԻԳ-24 ուղղաթիռներ:

Եթե Մոսկվան Բաքվին չմատակարարեր հակաօդային պաշտպանության համակարգեր, դա կանեին ՀԱՀ-ն ու Իսրայելը, եզրակացրել է Պուխովը՝ հավելելով, որ այդ գործարքը շատ ճիշտ է նաեւ ՌԴ շահերից ելնելով:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ