Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 29, 2010 12:17 - չքննարկված
Ճիշտ «ժամանակին» խայտառակեցին իրենց, շնորհիվ հայկական լրատվամիջոցների՝ սորոսյան պարտավորվածությամբ…
Բանակում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ կապված մանրամանսներ են հայտնի դարձել
Հուլիս 29, 2010 | 19:24
Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը, որն այլ մանրամասներ չի հաղորդում:
Սակայն դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, իր ունեցած չճշտված տեղեկությունների համաձայն, դեպքի զոհ է դարձել 5 անձ` որոնցից մեկը եղել է զինվոր, մյուս 4-ը` սպաներ: Զինվորը պահակետում քնած է եղել, ինչը զայրացրել է սպաներին: Նրանք արթնացրել են քնած զինվորին ու 4 հոգով սկսել են վիրավորել, արժանապատվությունը ոտնահարող արարքներ թույլ տալ, ինչը համբերությունից հանել է զինվորին: Նա վերցրել է իրեն պատկանող զենքն ու գնդակահարել է բոլոր 4 սպաներին, ապա ինքնասպան է եղել: Այս տեղեկությունները, ըստ Սաքունցի դեռ ճշտման կարիք ունեն: