Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, July 26, 2010 10:40 - 3 քննարկում

Կարծիք և մեկնաբանում…

Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Տէր Վահրամ քահանայի ասածներից մեղմ ասած միայն անորոշութիւն եւ ապակողմնորոշելու եւ հարցումներից խուսանաւելու յստակ միտում է դրսեւորւում, որը ընդհանուր հայտարարի բերելով կարելի է հետեւեալ եզրակացութիւնը կատարել. ներկայի Հայ եկեղեցական կառոյցը, գլխաւորութեամբ Գարեգին Բ.-ի /փոքրամասնութիւն կազմող յարգելի բացառութեամբ/ բռնել է ապազգային, ապակառուցողական եւ նոյն ինքն Քրիստոնէութեան բարոյականութեան ու ոգուն անյարիր ու հակառակ դիրքորոշում, որը վնասից բացի ոչ մի օգուտ չի կարող բերի Հայաստանին ու հայ ազգին: Հայաստանում տիրող անարդար պայմանների /ընկերային, տնտեսական, եւայլն/ նկատմամբ Եկեղեցուց զգաստութեան հրաւիրող եւ քննադատական խօսք կամ վերաբերմունք պաշտօնական մակարդակով չդրսեւորուեց:

Իսկ ինչ վերաբերւում է վերեւի այն տեղեկութեանը /լատինատառ հայերէնով/ թէ Լիբանանում Հայ Եկեղեցին ոչ ոքի չի ամուսնացնում առանց երկու հազար դոլլար ստանալու, ապա դա ճիշտ չէ. Պսակի արարողութեան համար մուծուող գումարը դրանից շատ աւելի քիչ է, առաւելագոյնը հարիւր դոլլար: Հաւանաբար յարգելի յօդուածագիրը շփոթում է այն գումարի հետ, որը տուեալ եկեղեցու ծխական խորհուրդը պահանջում է որպէս տարիների չմուծուած ազգային տուրքի ընդհանուր գումարը, այն եկեղեցում, որտեղ ամուսնութեան ենթակայ թեկնածուն մկրտուել էր մանկութեանը, եւ որպէս եկեղեցու անդամ երկար տարիներ չէր մուծել իրեն բաժին ընկնող մուծուելիք գումարը, որը նրանից կուտակուած հաշուով պահանջւում էր հենց պսակի արարողութեանը դիմելուց: Իհարկէ, սա տարօրինակ է, եւ կան միջոցներ այսպիսի իրաւիճակները մեղմացնելու, սակայն չմոռանանք որ Լիբանանում, եւ ինչպէս առհասարակ Մերձաւոր Արեւելքի հայահոծ գաղթօճախներում Եկեղեցին /այս պարագային Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը/ իր ուսերի վրայ է կրում տուեալ հայ համայնքի կրթական, մշակութային եւ ազգային կառոյցների ամբողջ ծանրութիւնը, եւ այս հանգամանքը պէտք է նկատի ունենալ գոնէ սփիւռքի պայմաններում գործող եկեղեցու գործունէութիւնը գնահատելիս. իսկ Հայաստանում լրիւ տարբեր է իրողութիւնը, որտեղ Հայի ինքնութիւնն իսկ վտանգուած է՝ պետութեան ազգավնաս գործունէութեամբ եւ Էջմիածնի Ամենայն Հայոց Հայրապետութեան մեղսունակ լռութեամբ:

Ashot
1



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jul 26, 2010 15:26