ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, July 24, 2010 10:30 - 1 քննարկում

Comedy Club-ի փակվելու արդյունքում Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը երկրորդ տեղից հայտնվել են պոչում…

17:10 • 23.07.10

«Ֆորբս» ամսագիրը կազմել է ռուսաստանյան աստղերի թոփ-50 վարկանիշը՝ հաշվի առնելով նրանց եկամուտները, տպագիր ԶԼՄ-ներում հիշատակումները և yandex.ru պորտալում վերջին տարվա ընթացքում կատարված հարցումները։
Ռուսաստանցի գլխավոր աստղը թենիսիստուհի Մարիա Շարապովան է։ «Ֆորբսը» վերջին տարվա նրա եկամուտները գնահատել է 25 մլն դոլար։

Նրան հետևում է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա վաստակել է 4,5 մլն դոլար, բայց առաջատարն է տպագիր ԶԼՄ-ներում հիշատակմամբ (394 անգամ), իսկ yandex.ru-ում նրա անունով կատարվել է 2 մլն 754 հազար 600 հարցում։

Երրորդ տեղը գրավում է հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, չորրորդը՝ Քսենյա Սոբչակը, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը։

Այնուհետև հերթականությունն այսպիսին է՝ Դիմա Բիլան, Ֆիլիպ Կիրկորով, Եվգենի Պլյուշչենկո, Գրիգորի Լեպս, Վալերիա։ 15-րդ տեղում Պուգաչովայի դուստրն է՝ Կրիստինա Օրբակայտեն, իսկ պրիմադոննայի ներկայիս ընկերը՝ Մաքսիմ Գալկինը, 12-րդն է։
Ցանկը եզրափակում է գրող Դարյա Դոնցովան՝ այդ ոլորտի միակ ներկայացուցիչը։

Ցանկում ամենամեծ ներկայացուցչությունը պահպանել է փոփ երաժշտությունը. 2010թ. վարկանիշում 18 հորիզոնական զբաղեցրել են մենակատարներն ու երաժշտական խմբերը։

14 հորիզոնական զբաղեցրել են մարզիկները։ Ընդ որում, նրանց բաժին է հասնում ռուսաստանցի աստղերի թոփ 50-ի ընդհանուր եկամուտի գրեթե կեսը՝ 78,5 մլն դոլար։

Վարկանիշում տեղ գտած երրորդ խումբը հեռուստատեսության և հումորի ներկայացուցիչներն են։ Comedy Club-ի փակվելու արդյունքում Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Պավել Վոլյան և Սերգեյ Սվետլակովը հայտնվել են ցանկում իրենց անձնական եկամուտների և բնակչության շրջանում ժողովրդականության շնորհիվ։

Նշենք, որ Շարապովան արդեն 6-րդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի կազմած ռուսաստանցի գլխավոր աստղերի վարկանիշը։ Նախորդ տարի երկրորդ տեղում Comedy Club-ն էր, իսկ Պուգաչովան 4-րդ հորիզոնականում էր։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Հարությունյան
Jul 25, 2010 2:17