ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 24, 2010 23:09 - 1 քննարկում
…Եվ նաև քաջ տղամարդ նախագահ…
ԼՂՀ-ն չի նահանջի ներկա սահմաններից
Հուլիս 24, 2010 | 08:45
Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում ԼՂ խնդրի «փոխզիջումային լուծումը»: Այս մասին Ստեփանակերտում հուլիսի 23-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընդգծել է, որ Ստեփանակերտը կներկայացնի իր դիրքորոշումը «փոխզիջումային լուծման» վերաբերյալ այն բանից հետո, երբ կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որն է համարում ԼՂՀ սահմաններ՝ ներկա փաստացի՞, թե՞ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, Բակո Սահակյանը պատասխանել է, որ ասելով ԼՂՀ, ինքը նկատի ունի հանրապետության ներկա փաստացի սահմանները:
«Մենք չենք դիտարկում ԼՂՀ վերջնական կարգավիճակը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում»,- հայտարարել է նա:
1 քննարկում
Աշոտ