ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 24, 2010 22:57 - չքննարկված
Համաշխարհայնացումը խառնեց նաև շան ու կատվի հաշիվները…
Վրաստանում մի կատու շուն է ծնել
ՀՈՒԼԻՍ 25, 2010 (3 ժամ առաջ)
Վրաստանում գերարտառոց դեպք է տեղի ունեցել: Հանրապետության Ահմետի շրջանում մի կատու շան թուլա է ծնել: Կենդանու տերը պատմել է լրագրողներին, որ կենդանու երկունքը շատ ծանր է եղել և տևել է մի քանի օր: Տեղի բնակիչների վկայությամբ, շունը բավական առողջ տեսք ունի: Նրա պոչը, եղունգները և ականջները հիշեցնում են կատվի, իսկ մնացածը` շան: Շնիկը խմում է մոր կաթը, իսկ վերջինս լիզում է նրան, ինչպես յուրաքանչյուր կատու իր ձագին: Վրացի կենսաբանները դեռ փորձում են պարզել այս անոմալիայի պատճառները: Նրանցից ոմանք կարծու են, որ սա կարող է ռադիացիայի հետևանք լինել, մի այլ խումբ չի բացառում, որ այս ծնունդն արդյունք է շան ու կատվի սովորական խաչասերման: Վերջին վարկածին ի վնաս խոսում է այն փաստը, սակայն, որ դա ֆիզիկապես անհնար է, քանի որ շներն ու կատուները պատկանում են տարբեր գենոտիպերի: