ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 23, 2010 11:23 - չքննարկված
Մկնիկ Աբրահամյանը թակարդի մե՞ջ…անհավանական է:
Հարկայինը գրոհել է Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի վրա
Հուլիս 23, 2010 | 10:09
Մոտ 10 օր է՝ պետեկամուտների կոմիտեի տեսուչները մտել են Արտաշատում Հովիկ Աբրահամյանի, նրա եղբորը եւ մերձավոր շրջապատին պատկանող կազմակերպություններ եւ տոտալ ստուգումներ են իրականացնում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն իր հուլիսի 23-ի համարում: Ըստ թերթի, նման հրահանգ է իջեցվել անմիջականորեն նախագահականից: Այստեղ որոշել են ԱԺ նախագահին իր տեղը ցույց տալ: Թերթի աղբյուրները նշում են նաեւ, որ հարկայինը հստակ հրահանգ է ստացել բոլոր խոշոր օլիգարխներին, չնչին բացառություններով, բերել հարկային դաշտ: «Դա վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններին: Եւ Արտաշատում ընթացող ստուգումները հենց այս կոնտեքստում են. բոլորը պետք է հարկվեն, այդ թվում նաեւ ԱԺ նախագահը»,-գրում է թերթը:
Մեր կողմից հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Հովիկ Աբրահամյանը վաճառքի է հանել իր բիզնեսներից մի քանիսը: Հովիկ Աբրահամյանը Արտաշատում մի քանի տասնյակ հեկտար հող ունի, որոնց մի մասը, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ խոսնակը որոշել է վաճառել: