ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 23, 2010 23:45 - 2 քննարկում
Հարություն Առաքելյան. «Կամազուրկ վարչակազմ ունենք»
-2003թ.-ից, երբ ստանձնեցի ՀՌԱԿ ատենապետի պաշտոնը, տասնյակ անգամներ կրկնել ենք, որ ԼՂՀ հարցի լուծումը գտնվում է Հաագայի միջազգային դատարանում, քանի որ 1988-94թթ. Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել ցեղասպանություն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը՝ անդրադառնալով Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշմանը։
ՀՌԱԿ ատենապետի խոսքերով, ցեղասպանությունը՝ որպես մարդկության հանդեպ հանցագործություն, բաղկացած է լինում երեք փուլից՝ նախապատրաստում, իրագործում, հետքերի կոծկում։
-Ադրբեջանն այդ երեք փուլերը շատ լավ անցել է. 70 տարի հայաթափել է Նախիջևանը, սոցիալական ծանր պայմաններ է ստեղծել Ղարաբաղի համար։ 88-ին եղավ ցեղասպանություն, առիթը՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ։ Երբ հասան Ղարաբաղ, Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանվեց, որ չենթարկվի ցեղասպանության։ Եվ այդ ազատագրված տարածքներն էլ պետք է դիտարկել որպես փոխհատուցում։ Մենք ոչ մի տարածք չունենք հետ տալու։
Հարություն Առաքելյանն ասում է, թե ուրախ է, որ որոշ քաղաքական գործիչներ և կուսակցություններ հասկացան, որ հարցի լուծումը Հաագայի միջազգային դատարանում է։ «Ցավալին այն է, որ երբ Կոսովոն անկախացավ, Հայաստանի իշխանությունները նույնիսկ համարձակություն չունեցան դրա մասին հայտարարել, որովհետև դա հակասում էր Ռուսաստանի շահին»։
–Այժմ ամենակարևորն այն է, որ Հայաստանի ներկայիս վարչակազմն ունենա այդ կամքը և համարձակությունը՝ դադարեցնելու բոլոր տեսակի բանակցությունները, և հայցը շտապ ներկայացնի Հաագայի միջազգային դատարան։
«Իսկ ինչո՞ւ մինչ այժմ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը» հարցին Հ. Առաքելյանը պատասխանել է.
–Համարձակություն, ուղեղ չունենք, պատմությունից չենք քաղում այն դասերը, որը մեզ է պետք։ Կամազուրկ վարչակազմ ունենք։
7or.am
2 քննարկումներ
ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ