ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 23, 2010 23:15 - չքննարկված
Կարեն Դեմիրճյանի չկարդացած, հին, սեզոնային մաղթանքները Ծաղկաձորում…
Նախագահ Սարգսյանը` Ծաղկաձորում
[ 2010/07/23 | 17:28 ] հասարակություն, սպորտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին:
Սերժ Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ եւ ուժեղ: Տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է`իրենք են հաղթել: Սա շատ լավ մթնոլորտ է: Այսպիսի միջավայրում մեծացած երեխաները ճիշտ մանկություն են ունենում եւ, որպես կանոն, այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները դառնում են հասարակության արժանի անդամներ: Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է` առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների: Ցանկանում եմ, որ Հայաստանում ամեն տարի շատանան մարզական ընտանիքները, որ տեսանելի ապագայում մենք խոսենք ոչ թե հարյուրավոր ընտանիքների մասին, այլ` հազարավոր, որովհետեւ առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք: Շնորհավորում եմ եւ մաղթում ձեզ` հաջողություններ»:
Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, մրցույթի կազմակերպիչները երկրի ղեկավարին տեղեկացրել են, որ այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցողների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբով: Այս նոր ձեւը, կազմակերպիչների հավաստմամբ, զգալիորեն մեծացրել է առողջ ապրելակերպի եւ ամենամյա մրցույթին մասնակցության նկատմամբ ընտանիքների հետաքրքրությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում:
Հաղթող ընտանիքներն ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ:
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում այցելել է նաեւ նորակառույց «Ռոսիա» հյուրանոցային համալիր, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: