ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 23, 2010 11:37 - չքննարկված

Զարդուշտ Ալիզադեն խելքի մոտ բաներ է խոսում:

Ադրբեջանցի քաղաքագետ. Անհնար էր, որ Հաագայի դատարանը անօրինական ճանաչեր իր ուղղակի տերերի գործողությունները

Հուլիս 23, 2010 | 11:02

Հաագայի միջազգային դատարանի Կոսովոյի հարցով որոշումը կրում է բացառապես քաղաքական բնույթ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ հավելելով, որ չարժե հիմնվել այդ որոշման վրա` որպես իրավական որոշում:

«Ամեն դատարան ունի իր տերը: Անհնար է պատկերացնել, որ Հաագայի դատարանը միջազգային իրավունքին չհամապատասխանող ճանաչեր իր   ուղղակի տերերի, առավելապես ԱՄՆ-ի գործողությունները: Դատարանի որոշումը բոլորին հայտնի էր շատ ավելի վաղ»,- նշեց Ալիզադեն՝ ընդգծելով, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է անում, նա դժվար թե ինքն իրեն քննադատի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ միջազգային հանրությունը նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաեւ ԼՂ հարցով, ադրբեջանցի քաղաքագետը պատասխանեց, որ ԼՂ խնդիրը իրականում իրավական չէ, այլ` քաղաքական: «Եթե խոսենք  վերացական միջազգային իրավունքի մասին, ապա դա որպես այդպիսին չկա: Կա քաղաքականություն, որի ներքո տեղավորվում է «իրավունքը»: ԼՂ խնդիրը կլուծվի կախված այս կամ այն քաղաքական կոնյուկտուրայից: Հարցը կարող է լուծվել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի օգտին, ամեն ինչ կախված է արտաքին խաղացողների շահերից»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանը որոշում է կայացրել, որով 2008-ի Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը չի խախտել որեւէ միջազգային օրենք: Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից 2008 թվականի փետրվարի 17-ին: Նրան աջակցել են ԱՄՆ-ը եւ մի շարք եվրոպական երկրներ: Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել են 69 երկրներ: Իր հերթին՝ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը պնդում են, որ այդ որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

Հաագայի դատարանի որոշումը պարտադիր ուժ չունի, կրում է խորհրդատվական բնույթ, սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ