ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 23, 2010 0:52 - չքննարկված
Դավութօղլուն բղավել է ու հարվածել…
Թուրքական «Միլիեթ» պարբերականը հրապարակել է հետաքրքիր մանրամասներ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` հուլիսի 14-ին Վաշինգտոն կատարած այցի մասին:
Թերթը, վկայակոչելով բրիտանական հեղինակավոր «Financial Times» օրաթերթում տպագրված վերլուծական հոդվածներից մեկը, տեղեկացրել է, որ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ բղավել է նրա վրա եւ բռունցքով հարվածել սեղանին:
«Միլիեթ»-ը հիշեցրել է, որ Դավութօղլուն ԱՄՆ էր մեկնել բանակցելու, որպեսզի Թուրքիա վերադարձվեն թուրքական «Մավի Մարմարա» նավի ուղևորները, որոնց կալանել են «Ազատության տորմիղի» և Իսրայելի բանակայինների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Հենց այդ բանակցության ժամանակ էլ, Թուրքիայի արտգործնախարարը ձայնը բարձրացրել է տիկինի Քլինթոնի վրա, հետո հարվածել սեղանին: Այս ամենը ֆիքսել են նաեւ տեսախցիկները:
Հանդիպումից հետո «Financial Times»-ը փորձել է Թուրքիայի արտգործնախարարից մեկնաբանություններ ստանալ: Վերջինը հրաժարվել է եւ ասել, թե` ոչ մի երկիր օրենքից վեր չէ: