Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, July 23, 2010 21:48 - չքննարկված

ԱՄՈԹ ՈՒ ՆԶՈՎՔ ՁԵԶ …

Պ-Ն Ռուբինյան, այդ ինչե՞ր եք գրում , որ իբր դուք ԱՌԱՋԱԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ուժ եք եղե՞լ:
Այդ ի՞նչ առաջադիմության մասին եք հիշում: Այն որ ամենուրեք կեղծիք, սուտ, խաբեիություն ու թալան էիք իրագործո՞ւմ: Որ Վանոն զինյալ խումբ էր կազմել ու վերացնում էր  լեվոնին եվ իրեն “ԾՈՒՌ” նայողների՞ն:
Ժողովրդավարության դասեր, ավանդություններ  եք ձեվավորե՞լ:
Բա չես ամաչում, տարիքով մարդ ես , չէ որ, քո հասակակիցներն ու քեզանից մեծերը , ինչպիսին ես եմ, ամեն ինչ տեսել ու հիշում են:
Ընտրությունների ԿԵՂԾՄԱՆ տեխնոլոգիաները դուք եք մշակել, այս ՕԼԻԳԱՐԽԻԿ համակարգի հիմքերը  դուք եք դրել:
Այն որ տանկերը բերել փողոցները լցրել էիք ընդեմ ժողովրդի ու հայտարարում էիք թե ,”ՄԵՐ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ ” մենք  պետք է ընտրվենք եվ իշխենք այս երկրում :
Այդ է՞ր ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ :
Այդ հեքիաթները պատմիր ՀՀՇ- ի երիտասարդական  թեվին հարող, խաբված ջահելներին ,որոնք ոչինչ չեն տեսել ու չգիտեն եվ գոռում են ” ՀԵՆՑ ՀԻՄԱ ” առանց հասկանալու թե ինչ են ուզում:
Իսկ հիմա առանց ամոթի զգացուղության, գուրծող իշխանություններից  զզված, անարդարություններից վրդոված, մոլորյալ ժողովրդի մի զանգված եք հետևներիցդ գցել ու տանում եք, որ իշխանությունը ԶԱՎԹԵՔ: ԵՎ դուք ճիշտ հարցադրում եք անում -ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ :
ԻՇԽԱՆԱՓՈԽՔՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ԻՐԱԳՈՐԾԵՆ ՀՈԳՈՎ, ԽՂՃՈՎ, ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՎ ,ՀԱՅՐԵՆԱՍԵՐ  ՄԱՐԴԻ,ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆ, ՀԱՅԱՆՊԱՍՏ  ԾՐԱԳՐԵՐ ,այլ ոչ թե նախկին ԱՌՆԵՏՆԵՐԸ, օտարերկրյա գործակալները, որոնց նպատակն է աթոռներ գրավելը ու թալանված ժողովրդին էլ ավելի կեղեքելը, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱԹԱՓԵԼԸ:
Այնպես որ , հենց վարչության կազմում ձեզ չընտրեցին, նոր ՍԹԱՓՎԵՑԻՔ ու հասկացաք այդ կուսակցության ուղն ու ծուծը: ԵՎ պետք չէ, որ այդպես շուտ մոռանաք, որ դուք այդ ԹԱՅՖԱՅԻ անդամն եք  եղել :
ՀՀՇ-ում Ձեր ՌԵՎԻԶՈՐԱԿԱՆ գործունեության մասին, դեռ վերջերս ինտեռնետում ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈՒԼՑՅԱՆԸ լավ էլ նկարագրել էր , թե դուք ինչպես  էիք  ՔՅՈՌ լեվոնի ֆինանսական մախինացիաները կոծկում:
ԱՄՈԹ ՈՒ ՆԶՈՎՔ ՁԵԶ ՈՒ ՁԵՐ` ՀՀՇ-կուսակցությանը, որը այս օրերին նույնիսկ հանդգնում է այդքանից հետո  ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ  կազմակերպել:
Ինչքան  ԼՊՐԾՈՒՆ,  ԱՅԼԱՆԴԱԿ ղեկավար ունեք:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ