ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 22, 2010 14:15 - չքննարկված
ՀԵՏԵՎԸ ՍՈՒՐ , ԱՌԱՋԸ ՋՈՒՐ…
http://www.nds-fluerat.org/wp-content/uploads/2010/07/TKI_Passbeschaffung.pdf
ՀԵՏԵՎԸ ՍՈՒՐ , ԱՌԱՋԸ ՋՈՒՐ,
Հետեւում անօրինական ծրագրով քանդվող Հայաստան, առջեւում փախստականի ստորակարգ կյանք: Հայաստանի ղեկավարությունը Հայաստանի քաղաքացիներին դարձրել է քաղաքական փախստականներ եւ հանել է վերավաճառքի Եվրոպայում: Հայաստանի Հանրապետությունը , որը գլոբալիզացիայի եւ Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված ծրագրով հայ ժողովրդին իր երկրում դատապարտում է սովի, աղքատության, անգրագիտության , հանցագործության՝ ծրագրված ձեւով վտարում է իր երկրից, կազմակերպում է արտագաղթ : Մադու իրավունքներից զուրկ, անպաշտպան, ընչազուրկ հայ մարդը, հայ ինտելիգենցիան, Հայաստանի քաղաքացին բռնում է գաղթի ճանապարհը, որտեղ, որ աչքը կկտրի, որ երկիրը որ հնարավորությունը կների: Հայաստանի ճակատագրով դատապարտված քաղաքացիները,հիմնականում, թողնելով իրենց հարազատ երկիրը, սկսում են փախստականի տհաճ, անպատվաբեր, ստիպողական, նվաստացուցիչ, վիրավորական կյանքը, որտեղ առաջանում է միայն գոյության խնդիր, մարդը՝ հայ մարդը իր գոյությունը պահպանելու համար դիմում է յուրաքանչյուր անպատվաբեր քայլի, որպեսզի պահի իր գոյությունը եւ ինչ-որ կերպ պահի «ուսերին նստած ընտանիքը» եւ իհարկե անօրեն երկրում դեռեւս ինչ- ինչ պատճառով ծվարած ազգականներին, որոնք սպասում են, որ « մինչեւ բարեկամները փող ուղարկեն, որպեսզի դուրս գան «անտանելի» երկրից:
Ձեզ է ներկայացվում մի հերթական ճակատագրով դատապարտված ընտանիքի պատմություն:
(թարգմանություն գերմանական մամուլից)
(1. Եւս մեկ անգամ փախստականը կյանքի ուրիշ ճանապահ չտեսնելով կախվեց՝ փախստականների կալանավայրում:
(2. Սլավիկը 1999թվականից ապրում էր Գերմանիայում ՝ կնոջ եւ 29 տարեկան տղայի հետ: Տղան սովորել է, ստացել է ապրելու իրավունք, իսկ Սլավիկին պետք է հուլիսի 7-ին առանց կնոջ եւ տղայի «դեպորտ» անեին Հայաստան՝ Գերմանիայից:
(3. Կնոջ փաստաթղթերը «դեպորտ» անելու համար՝ դեռեւս պատրաստ չէին:
(4. Բայց կնոջ փաստաթղթերի անպատրաստ փաստն էլ նույնիսկ չխանգարեց, որպեսզի Նախիջեւանից փախած եւ 11 տարի Գերմանիայում ապաստան գտած ամուսիններին բաժանեն եւ Սլավիկին հասցնեն ինքնասպանության:
(5. Սլավիկը ուներ հոգեկան անհանգստություն , ընդունում էր հանգստացնող դեղեր, հուսահատ Սլավիկը գլուխը առել էր ձեռքերի մեջ: