ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 22, 2010 5:14 - 2 քննարկում
Իսկ ինչո՞ւ ԼՂՀ-ն չի հերոսացնում իր զոհվածներին…
Ղարաբաղյան դիրքերի վրա հարձակված դիվերսանտին Ալիևը հերոսացրեց
16:30 • 22.07.10
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել հունիսի 18-ին ղարաբաղյան դիրքերի վրա հարձակում գործած Մուբարիզ Աղաքերիմ օղլու Իբրահիմովին հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին՝ «բացառիկ շնորհների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար ցուցաբերած արիության համար»։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջը»։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել էր 5 և վիրավորվել 3 հայ զինվոր։ Միջադեպի ժամանակ սպանվել էր նաև ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմօղլուն։
Ալիևի մեկ այլ կարգադրությամբ որոշվել է դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի հիշատակն անմահացնել. այդ նպատակով կառավարությանը հանձնարարվել է երկրի միջնակարգ դպրոցներից մեկը և մի փողոց կոչել նրա անունով։