ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 22, 2010 10:13 - չքննարկված

Հաագայի դատարանը անուղղակիորեն ճանաչել է ԼՂ անկախությունը:

Բագապշ. Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը հաստատում է Աբխազիայի անկախության իրավունքը

Հուլիս 22, 2010 | 22:22

ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանի որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, եւս մեկ անգամ հաստատում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախություններն իրավաչափ են: Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: Նա հույս է հայտնել, որ «այդ որոշումը կխթանի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը այլ երկրների կողմից»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշումը, որով միջազգային օրենքներին չհակասող է համարվել 2008 թվականին Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը, կրում է խորհրդատվական բնույթ եւ պարտադիր ուժ չունի: Սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանը անուղղակիորեն ճանաչել է ԼՂ անկախությունը: «Մթնոլորտը փոխվում է, իրավիճակը փոխվում է, ամեն ինչ փոխվում է: Այդ որոշման արդյունքները վճռորոշ են լինելու ԼՂ խնդրի կարգարվորման հարցում` մեր օգտին»,- ասել է նա:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ