ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 21, 2010 20:23 - չքննարկված
Վերջապե՜ս… Ամերիկահայերը կճանաչվեն որպես փոքրամասնություն և կօգտվեն ֆինանսական հիմնադրամներից:
Մարդահամարին մասնակցելով՝ ամերիկահայերը կկարողանան դրամական հատկացումներ ստանալ կառավարությունից
18:39 • 21.07.10
Հարավային Կալիֆոrնիայի տարածաշրջանային խորհրդի (ՀԿՏԽ) անդամները հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյում գործընկերության մասնագետ Անահիտ Թովմասյանի հետ և ստացել ճանաչման վկայագիր իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և 2010 թվականին լիակատար և ճշգրիտ մարդահամար իրականացնելու նպատակով Ամերիկայի hայկական hամագումարի` Միացյալ Նահանգների Մարդահամարի հետ համագործակցության համար:
«Որպես Միացյալ Նահանգների մարդահամարի գործընկեր` Համագումարի դերը 2010 թվականի մարդահամարում երաշխավորելն էր, որ հայկական համայնքները Հարավային Կալիֆոռնիայում պատշաճ կերպ ներկայացված են Կոնգրեսում և իրավասու են ֆինանսավորում ստանալ կարևոր համայնքային ծրագրեգրի և ծառայությունների համար: Մարդահամարի ճշգրտությամբ և կարևորությամբ է որոշվում շուրջ 300 միլիոն դոլարի բաշխումը դաշնային հիմնադրամներում»,- նշել է ՀԿՏԽ-ի ամդամ Ռիչարդ Մուշեղյանը:
Միացյալ Նահանգների ամենաառաջին մարդահամարն անցկացվել է 1790 թվականին և մինչ օրս իրականացվում է ամեն տասը տարին մեկ անգամ: 2010 թվականի մարդահամարը 23-րդն է Միացյալ Նահանգներում: 2010 թ. մարդահամարի հարցաթերթիկը ամենահակիրճն է պատմության մեջ. այն ներառում էր միայն 10 հարց: Հարցաթերթիկներն ուղարկվել են բոլոր ընտանիքներին մարտ ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում:
Թովմասյանը բացատրել է մարդահամարի կարևորությունը հայկական համայնքների համար. «Արձանագրելով հայերի ճշգրիտ թիվը` մենք կառավարության դրամային հատկացումներին արժանանալու ավելի մեծ հնարավորություն ենք ստանում, ինչպես նաև ավելի հավանական ենք դարձնում շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունների ֆինանսավորումը երիտասարդության և մեծահասակների ծրագրեր կազմելու համար»:
Քաջալերելով ամերիկահայերին իրենց հարցաթերթիկում նշել ազգությունը «հայ»` մենք նպաստում ենք, որ մարդահամարը ավելի ճիշտ արտացոլի Կալիֆոռնիայում բնակվող հայերի թիվը, որն իր հերթին էլ թույլ կտա նրանց ներկայանալ որպես փոքրամասնություն և ստանալ հայկական համայնքներին հասանելիք ֆինանսավորումը: