ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 16, 2010 11:02 - չքննարկված
Ջրիկ լրատվություն (news.am) Ռուսաստանի հայ «կրքոտ» տղաների մասին…
Կրքոտ հայ տղան հանուն իր սերեցյալի կանգնեցրել է գնացքը
Հուլիս 16, 2010 | 10:20
Կրքոտ հայ տղան գնացքում ռումբ լինելու պատրվակով որոշել է կանգնեցնել գնացքը, որպեսզի թույլ չտա մեկնել իր սիրած աղջկան։
Անհայտ տղամարդուց Մոսկվա-Կարագանդա գնացքում ռումբի առկայության մասին հաղորդագրություն ստանալուց հետո որոշում է ընդունվել կանգնեցնել դրա ընթացքը։
Պարզվել է, որ համարը, որից զանգել է տղան, պատկանում է գնացքի ուղեւորուհիներից մեկին։ Սակայն հեռախոսը գտնվեիս է եղել Ուֆայում։ Հատուկ ծառայության աշխատակիցները միաժամանակ ձերբակալել են եւ զանգողին, եւ համարի տիրոջը։ Պարզվել է՝ նրանք սիրահարված զույգ են։
Աղջիկը ցանկացել է հարազատներին տեսակցելու համար մեկնել Ուֆայից, իսկ կրքոտ հայ տղան չի ցանկացել նրան թողնել։ Բաժանումից հետո տղան հարբել է եւ հայտարարել ռումբի մասին։ Այդ կերպ նա փորձել է վերադարձնել իր սիրելիին։
Այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։