ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, July 16, 2010 12:53 - չքննարկված

Ղարաբաղը ճիշտ ճանապարհի վրա. «ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չպետք է քննարկեն տարածքների հարցը։ Ղարաբաղցի պաշտոնատար անձանց մասնակցությամբ հետագա բանակցությունների ժամանակ խոսքը կարող է գնալ միայն միջպետական սահմանների ճշգրտման մասին»:

Մասիս Մայիլյան. Բաքվի փորձերը՝ վերադարձնել տարածքները, վտանգավոր փորձ է

Հուլիս 16, 2010 | 18:22

NEWS.am-ի բլից-հարցազրույցը Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով  Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ։

Ի՞նչ սպասելիքներ ունեք Ալմաթայում կայանալիք հնգակողմ հանդիպումից։

Դա սովորական, հերթական հանդիպում կլինի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որպես կանոն, ջանում են օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի հանդիպեցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կամ արտգործնախարարներին։ Ես առանձնահատուկ սպասելիքներ Ղազախստանում կայանալիք հանդիպումից չունեմ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ վերջերս արած հայտարարությունը

Ադրբեջանի՝ կորցրած տարածքներն աստիճանաբար վերադարձնելու ցանկությունն ակնհայտ է։ Դա դուր կգար Բաքվին։ Մանավանդ, որ պատերազմը սկսվեց Ադրբեջանի նախաձեռնությամբ, եւ պատերազմի առաջին փուլում ղարաբաղյան տարածքներն օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, իսկ այդ շրջանների հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտումների։ Այսինքն, պատժի փոխարեն Ադրբեջանը ցանկանում է կորցրած շրջանների տեսքով բոնուս ստանալ։

Իմ կարծիքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չպետք է քննարկեն տարածքների հարցը։ Ղարաբաղցի պաշտոնատար անձանց մասնակցությամբ հետագա բանակցությունների ժամանակ խոսքը կարող է գնալ միայն միջպետական սահմանների ճշգրտման մասին։

Բացի այդ, Բաքվի իշխանությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ հասնել ԼՂՀ-ից միակողմանի զիջումների, վտանգավոր փորձ է։

Ձեր կարծիքով, ղարաբաղյան հակամարտության հարցում ո՞րը պետք է լինի Հայաստանի հաջորդ քայլը։

Հակամարտության կարգավորման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այդ պատճառով էլ Հայաստանը մի կողմից պետք է հասնի ուժի չկիրառման մասին եռակողմ համաձայնության ստորագրմանը, մյուս կողմից՝ Ստեփանակերտն ու Երեւանը, օգտագործելով Սփյուռքի ներուժը, պետք է ակտիվորեն աշխատեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։

Այսպիսով, ռազմական ճանապարհի բացառումը եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կարգավիճակների հավասարեցումը պայմաններ կստեղծեն տարածաշրջանային երկարատեւ կայունության համար։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ