ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 15, 2010 13:19 - չքննարկված
Չէ՛, հայկական կողմը հաստատ էշի ականջում քնած է:
Քաղաքագետ. Ադրբեջանը փորձում է բացառել Ղարաբաղի ինքնորոշման դրույթը Մադրիդյան փաստաթղթից
Հուլիս 15, 2010 | 10:14
ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում որեւէ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է: Սակայն փաստը, որ բանակցությունները շարունակվում են, դրական երեւույթ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Դրա պատճառն այն է, որ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են: Ադրբեջանը ձգտում է փոփոխություններ մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում»,- նկատել է նա:
Քաղաքագետի խոսքով, ադրբեջանական կողմը ձգտում է ձախողել բուն գաղափարն ու մադրիդյան փաստաթղթի սկզբունքներից բացառել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին դրույթը, որը պետք է պարտադիր իրավական ուժ ունենա: «Այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը»,- ասել է նա:
Հուլիսի 16-17-ը Ալմաթայում կայանալու է ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի իրենց պաշտոնակիցների մասնակցությամբ: