ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 15, 2010 13:05 - 1 քննարկում

Հայկական կողմը քնից զարթնե՞լ է…

Ղազախստանում քննարկվելու է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի օկուպացված տարածքների վերադարձման հարցը

Հուլիս 15, 2010 | 17:23

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպմանը, այլ հարցերի թվում, քննարկվել է նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքների վերադարձի հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Համաձայն աղբյուրների՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների՝ Մարտունիի, Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների հարցը բարձրացրել է հայկական կողմը։ Հանդիպմանը մասնակցող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ընդհանուր առմամբ ընկալել են հարցի էությունը: Աղբյուրների պնդմամբ, չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը այդ հարցը կրկին բարձրացվի:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանալու է հուլիսի 17-ին, Ալմաթայում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Martiros
Jul 16, 2010 1:56