ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, July 15, 2010 13:12 - չքննարկված

Հանրության կողմից վկայված «օրենքով գողերն» ու «օրենքով կաշառակերները» բարձր պաշտոններ են զբաղեցնում…

Արարատի մարզը «սգի» մեջ է

Հուլիս 15, 2010 | 11:52

Արարատի մարզում երեկվանից ոչ պաշտոնապես «սուգ» է  հայտարարված. մարզի մեծ մասը «սգում» է սիրելի, բայց արդեն նախկին մարզպետի՝ Վարդգես Հովակիմյանի հրաժարականը: Հովակիմյանի անժամանակ հրաժարականի մասին են խոսում մարզկենտրոն Արտաշատի շուկաներում, խանութներում, կանգառներում, երթուղային տաքսիներում եւ հնարավոր բոլոր տեղերում, որտեղ երկու հոգի մարդ կա: Հրաժարականի մասին լուրը միմյանց փոխանցելուց հետո զրուցակիների պատասխան արձագանքը լինում է հետեւյալը՝ «Վա՜յ, ափսոս, լավ մարդ էր, ինչի՞ են հանել գործից»: Ի դեպ, այդ հարցն այդպես էլ մնում է անարձագանք, լավագույն դեպքում ասում են՝ «եսի՞մ», քանի որ ո՛չ մարզի բնակիչները, եւ ո՛չ էլ ինքը՝ Հովակիմյանը չունեն այդ հարցի պատասխանը:

NEWS.am-ը քիչ առաջ զանգահարեց Արարատի մարզպետարան, (ուր եւս  Հովակիմյանի հրաժարականի փաստը ծանր են տանում) իմանալու՝ արդյո՞ք նախկին մարզպետն այսօր այցելել է նախկին աշխատավայր՝ աշխատակիցներին հրաժեշտ տալու եւ իր անձնական իրերը տանելու համար: Մեր զանգին պատասխանեց Հովակիմյանի խորհրդականը, ով հայտնեց, թե իր նախկին շեֆը դեռեւս չի եկել մարզպետարան, իսկ թե հրաժեշտ տալու կգա, թե չի գա, դա արդեն իր՝ Հովակիմյանի գործն է: Ի դեպ, մարզպետարանում ոչ միանշանակ են ընկալում նոր մարզպետի՝ Էդիկ Բարսեղյանի նշանակման փաստը: Ասում են՝ «ղափանցին արտաշատցիների մեջ գլուխ չի հանի, չի դիմանա»՝ նկատի ունեալով, որ Բարսեղյանը ծնունդով կապանցի է: Իսկ այն հանգամանքը, որ նոր մարզպետը՝ Էդիկ Բարսեղյանը նախկին ավտոտեսուչ է եղել, է՛լ ավելի է ծանրացնում մարզպետարանի աշխատակիցների «վիշտը», քանի որ, նրանց խոսքով, «միլիցու հետ դժվար կլինի աշխատել»:  Ի դեպ, Արարատի նախկին մարզպետ, իսկ այժմ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւս մարզպետ էր նշանակվել՝գալով   ոստիկանության համակարգից, ինչը, սակայն, նրա դեպքում  այդքան ծանր տանելի հանգամանք չէր  դիտարկվում:

Նշենք, որ այժմ Կառավարությունում տեղի է ունենում հերթական նիստը, որի օրակարգում է նաեւ Վարդգես Հովակիմյանի պաշտոնանկության հարցը: Մեզ հայտնի դարձավ, որ այժմ կառավարության շենքում է նաեւ Արարատի նոր մարզպետացուն: Ասում են, շատ է հուզված եւ ուրախությունից  «տեղը չի գտնում»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ