ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 13, 2010 21:58 - չքննարկված
Պուտինը ջուր է խմել Արցախի սրտից…
ՊՈՒՏԻՆՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
-
Մինչ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Եվրազեսի երկրների Վեհաժողովն է անցկացնում Աստանայում, ՌԴ վարչապետ Պուտինը տաք հետքով անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին Վրաստան, ու մեկնաբանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին նրա արած հայտարարությունները: Քլինթոնն ասել էր, թե այդ տարածքները օկուպացված են եւ ԱՄՆ երբեք չի հաշտվի այն մտքին, որ Վրաստանի տարածքը պետք է լինի ռուսական օկուպացիայի տակ:”Ինչ որ մեկը հմարում է, որ այն (Հարավային Օսիան) օկուպացված է, իսկ ինչ որ մեկն էլ համարում է` ազատագրված է”, հայտարարել է Պուտինը: Նա ասել է, թե դա երկու ժողովուրդների` վրացիների եւ օսերի երկխոսության խնդիրն է: “Պետք է վարել այդ երկխոսությունը հղում չանելով երրորդ կողմերի վրա”, հայտարարել է Պուտինը: “Մենք չենք սկսել այդ պատերազմը, եւ պատասխանատվություն կրում են նրանք, ովքեր սկսել են: Նրանք պետք է տղամարդկություն ունենան եւ գտնեն այն մարդկանց սրտի ճանապարհը, ում վիրավորել են”, հայտարարել է Ռուսաստանի վարչապետը, ասելով, որ Ռուսաստանը այդ հարցում, ինչպես միջազգային հանրության մյուս մասնակիցները, կարող է միայն երաշխավոր լինել: