ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 13, 2010 21:24 - 3 քննարկում

Ամոթ է այն մարդկանց համար, ովքեր ընտրում են նման խորհրդարան…

ԷՍ ԷԼ ՁԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

  • article's photo

    Երկիր Մեդիայի եթերում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սենսացիոն հայտարարություն է արել: Մեկնաբանելով տեղեկատվական պատերազմում Հայաստանի պարտությունը Ադրբեջանից, նա հայտարարել է, թե հայկական պատվիրակությունները միջազգային կառույցներում թույլ են ներկայացված: Դուք գիտեք, որ մեր պատգամավորների մեծամասնության ինտելեկտուալ մակարդակը ցածր է, բայց գոնե այդ պատվիրակություններում պետք է ներգրավել մարդկանց, որ ի վիճակի լինեն երկու բառ կապել իրար, ասել է Նաիրա Զոհրաբյանը:Անկեղծ ասած, ցավալի է նման բան լսել հեռուստացույցով, այն էլ խորհրդարանական հանձնաժողովի նախագահի շուրթերից: Այնպիսի զգացողություն էր, որ խորհրդարանը կազմավորվել է ոչ թե կոալիցիոն կուսակցությունների անդամներից, այլ ուրիշ մարդկանցից: Եւ կուսակցություններն այդտեղ կապ չունեն, այդ թվում եւ Բարգավաճ Հայաստանը, որի ղեկավարին Քաղծառայության խորհրդի նախագահը մեղադրել է այն բանում, որ նա ստիպում է փոխել կոալիցիոն քվոտայով իրեն պատկանող նախարարությունների կադրային կազմը: Ընդ որում, կադրերն ընտրվում են ոչ թե պրոֆեսիոնալ, այլ կուսակցությանը հավատարմության սկզբունքով:

    Ամոթ է ունենալ խորհրդարան, որի պատգամավորն այդպես է արտահայտվում իր գործընկերների մասին: Առավել եւս ամոթ է, որ դա հասարակության մեջ ընդունվում է այնպես, կարծես թե այդպես էլ պետք է լիներ: Ամոթ է այն մարդկանց համար, ովքեր ընտրում են նման խորհրդարան, եւ լուրջ դեմքով էլ Հովիկ Աբրահամյանի պառլամենտարիզմի դասերի են գնում:

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

.Hay_Axchik
Jul 13, 2010 21:27