Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 8, 2010 14:44 - 1 քննարկում

Կարճ ասաց՝ կաթողիկոս ու նախագահ ձեռք-ձոռքի տուած՝ լծուել են Հայաստանի կործանման «ազգանուէր» ու «Աստուածահաճոյ» առաքելութեանը:

Կարծէք կաթողիկոսութիւնն ու պետութիւնը իրար հետ մրցակցում են թէ որքան նիւթական շահ են կարող ապահովել ի հաշիւ հայերի զանգուածային արտագաղթի՝ Հայաստանից: Առաջինը՝ արտերկրում լծուած է տքնաջան աշխատանքի նիւթական եկեղեցիներ կառուցելով՝ որպէս թէ բազմացող հայ համայնքների հոգեւոր կարիքները հոգալու՝ մոռանալով հոգեւոր եկեղեցին, առանց դոյզն իսկ չափով գիտակցելու որ դրանք ի վերջոյ հայութեան չեն պատկանելու, վկայ՝ հեռաւոր Ինդոնեզիայից մինչեւ Լեհաստան երկարաձգուող երբեմնի հայ բարգաւած համայնքների ու գաղթավայրերի ներկայ անգոյ վիճակը:

Իսկ աշխարհիկ իշխանութիւնները նոյն տենդով լծուած են սեփական երկրի ու ժողովրդի կողոպտման ու հարստահարման պիղծ աշխատանքին՝ օրըստօրէ հայաթափելով Հայաստանը, եւ սփիւռքի ու արտագաղթած հայերի դրամական նուիրատուութիւնները իւրացնելով:

Զարմանալի է որ կաթողիկոսը՝ ում բարոյական պարտականութեան մաս է ընկնում բողոքել երկրում տիրող աղաղակող սոցիալական եւ տնտեսական անարդարութիւններու դէմ, որի պատճափով Հայաստանը դատարկւում է հայութիւնից, փոխարէնը մնում է լուռ՝ հետեւաբար մեղսակից, որից Պիղատոսն անգամ կ՝ամաչէր: Ըստ հաւաստի աղբիւրների՝ Էջմիածնի Կաթողիկոսութիւնը պետութեանը տարեկան վճառում է միլիոնաւոր դոլլարներ՝ որպէս տուրք կամ կաշառք, այլապէս նրանք չեն հանդուրժի Գարեգին Բ.-ին, նրա փոխարէնը նշանակելով իրենց հաւատարիմ ու պարարտացնող ուրիշ մի չկաթողիկոսի:

Կարճ ասաց՝ կաթողիկոս ու նախագահ ձեռք-ձեռքի տուած՝ լծուել են Հայաստանի կործանման «ազգանուէր» ու «Աստուածահաճոյ» առաքելութեանը:

Ինչքան էլ բողոքների տառափ տեղա Սփիւռքից, անօգուտ է, մինչեւ որ նոյնիքն Հայաստանում ժողովրդային զանգուածներն նախաձեռնութիւնը իրենց ձեռները վերցնեն՝ հայրենասէր եւ անկաշառ մարդկանց ղեկավարութեամբ երկիրը վերափոխելու արդարութեան եւ բարոյականութեան սկզբունքներով: Հոգեւոր դասից ոչ մի յոյս չկա, վերջին փաստերից մին լինելով թեկուզ եւ անբասիր կեանքի եւ բարոյականի համբաւ վայելող մի կղերականի՝ Տ. Սահակ Եպիսկոպոս Մաշալեանի լորձնաշուրթ եւ պնակալեզ փառաբանութիւնը Գարեգին Բ.-ի անձի՝ «Կաթողիկոսի Աչքերը» վերնագրով: Հետաքրքրուողները այն կարող են կարդալ հետեւեալ հասցէով՝ http://www.azg.am/AM/2009110419



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

.VAHAN
Jul 8, 2010 20:04