Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 1, 2010 11:21 - չքննարկված

Ղարաբաղի ժողովուրդն ի վիճակի չէ ընդդիմանալ, նրանց իշխանություններն են այդ վիճակին հասցրել. Իգոր Մուրադյան

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Իգոր Մուրադյանը «վերծանեց» Արցախի մասին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարության տեքստը։

«Երկար տարիների ընթացքում ես հանդիպել եմ ռուս, ամերիկացի, եվրոպացի առաջատար փորձագետների, որոնք շատ լավ հասկանում են, որ Մադրիդյան սկզբունքներն ազգային աղետ են հայերի, Հայաստանի համար։ Դրանից հետո Հայաստան չի լինի, չի լինի և Ղարաբաղ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այդ սկզբունքները կյանքի կոչելն անհնար է»,- ասաց նա։

Միաժամանակ, ըստ քաղաքագետի, ամերիկացիներին անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենք լոյալ են Թուրքիային և Ադրբեջանին։ Բացի այդ, ԱՄՆ-ն կցանկանար հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում։ «Նրանք հասկանում են, որ Ռուսաստանը փորձում է նվաճել նոր դիրքեր։ Ամերիկացիներին դա ձեռնտու չէ։ Ռուսաստանը նետվեց առաջ, այդ թվում նաև ղարաբաղյան հարցում։ ԱՄՆ-ի համար անթույլատրելի է այն, որ հենց Ռուսաստանն է ղարաբաղյան հարցի վերջակետը դնելու։ Նշանակում է՝ անհրաժեշտ է այդ գործընթացի մասնակիցներին ներքաշել այնպիսի թավուտ, այնպիսի քաոս, որից ոչ ոք դուրս չի գալիս։ Նրանք կարող են հասնել դրան նույնիսկ լարվածության և քաղաքական հակամարտության՝ ռազմականի վերածելու գնով, սակայն վերահսկելի ֆորմատով»,- բացատրեց քաղաքագետը։

Այս համատեքստում Մուրադյանը հավելեց, որ տվյալ փուլում առաջ է գալիս դեմագոգիկ սխեմա, որը նպատակաուղղված է ավելի շուտ խնդիրը պահածոյացնելուն, քան այն լուծելուն։ Մյուս կողմից, բանակցությունները շարունակվում են, ինչի ապացույցն է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Ալմաթի։

«5, 10, 16 տարիների ընթացքում մերոնք ասում են «այո»։ Կարծում են, որ կմարսվի։ Բայց այդպես չի կարող լինել, քանի որ միջազգային հանրությունը նախապատրաստել է որոշման սխեմա, և այդ որոշումն ունի բուրգի գագաթ. դա եռյակի հայտարարությունն է։ Միշտ «այո» ասել, իսկ ինչ-որ փուլում «ոչ» ասել… այդպես չի լինում»,- ասաց նա։

Այսօրվա դրությամբ, ըստ փորձագետի, չկա մի բան, որը կարողանար կանգնեցնել «այս խելահեղ գործընթացը»։ «Ո՞վ պետք է կանգնեցնի։ Իհարկե, խորհրդարանը, կուսակցությունները, Արցախի քաղաքացիական հասարակությունը։ Սակայն դա նրանց հետաքրքրությունների մեջ չի մտնում։ Արցախի վերջին ընտրությունները գործնականում տեղի չունեցան, և նրանք, ովքեր ասում են, որ չեն ընդունում այդ ընտրությունները, ճիշտ էլ անում են, քանի որ ընտրություններ չեն եղել, եղել է պնակալեզություն։ Ոչ ոք ոչ մի բողոք չարտահայտեց։ Դա նվաստացած, վիրավորված, անհավատության մեջ գտնվող ժողովուրդ է, որը ի վիճակի չէ ընդդիմանալ, և նրանց իշխանություններն են այդ վիճակին հասցրել»,- հայտարարեց Մուրադյանը։

Քաղաքագետը քննադատեց նաև ընդդիմությանը. «Ընդդիմությունը նստել և սպասում է, թե երբ իշխանությունները կնշանակեն աղետի օր, հետո նրանք իրենց ձեռքը կվերցնեն իշխանությունը։ Այդ դավաճանության գաղափարախոսները այսպես կոչված Կոնգրեսն է, ինչպես նաև քաղաքականացված մամուլը»,- եզրափակեց Իգոր Մուրադյանը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ