ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, June 29, 2010 2:49 - 2 քննարկում
ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ. ՇՓՄԱՆ ԳԾԻ ԲԱԽՈՒՄՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔ Է

Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում օրերսն տեղի ունեցած ռազմական բախումը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների սադրանքի հետևանք է: Այսօր Երևանում հայ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հնչեցրեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը` չհստակեցնելով, թե որ երկրներին է կասկածում նման սադրանքի մեջ: Դեսպանը ցավակցություն հայտնեց զոհված հայ զինվորների ընտանիքներին:
ԼՂ խնդրի մասին խոսելիս դեսպանն ասաց, որ պաշտոնական Թեհրանը միշտ այն կարծիքի է, որ ցանկացած հակամարտություն ու բախում որևէ կերպ չի նպաստում որևէ երկրին և ժողովրդին և պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Ցանկացած հակամարտություն և բախում չի նպաստելու որևէ ժողովրդի: Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի միայն խաղաղ բանակցությունների արդյունքում»,- նշեց նա: