ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 22, 2010 13:23 - չքննարկված

Սիմոն Կամսարական. «Մոտ ապագայից սկսած մինչև աշուն ռեալ պատերազմի վտանգ կա»

Սիմոն Կամսարական. «Մոտ ապագայից սկսած մինչև աշուն ռեալ պատերազմի  վտանգ կա»

Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն, Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Սիմոն Կամսարականը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով հունիսի 18-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն գործողությանը՝ ասել է, թե ի տարբերություն հրադադարի ռեժիմի նախորդ խախտումների, որոնք կատարվում էին դիպուկահարների միջոցով, սա բավական լուրջ ու կոնկրետ ծրագրված գործողություն է եղել։

-Սա նշանակում է’ վերին քաղաքական դաշտում է բան փոխվել։ Որպեսզի հաշվարկը ճիշտ լինի, պետք է հասկանալ, թե այս 20 տարում ինչ է կատարվում  ու ինչու Արցախի խնդիրը չի լուծվում։ Այն չի լուծվում, որովհետև լուծումը, որը միջազգային իրավական առումով ակնհայտ է’ Արցախն արել է՝  անկախացել է, և դա գերտերությունների քաղաքականությանը ձեռք չի տալիս, այնպես, ինչպես 20-ական թթ. ձեռք չէր տալիս, որ գոնե  Արևելյան Հայաստանում լիներ նորմալ երկիր, նորմալ պետություն։ Սա ցույց են տալիս  վերջին զարգացումները՝ Իսրայել-Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան-Թուրքիա և այլն։ Մենք հիմա կանգնած ենք նույն իրողության առաջ, ինչ 1918թ. էր, երբ հայկական հարցով  իբր թե հետաքրքրվող մեր բոլոր «բարեկամներն» արդեն ձեռք քաշեցին, իրենց խորհուրդները տվեցին մեր ղեկավարությանը, հետո ետ քաշվեցին, որ  թուրքերը գան, կոտորեն, ոչնչացնեն նաև Արևելյան Հայաստանը։ Հիմա նույն իրավիճակն է, և սա առջին քայլն է՝«разветка боем», որ տեսնեն՝ այնտեղ ինչ վիճակ է,-նշել է նա։

Սիմոն Կամսարականի խոսքերով՝ մենք հիմա պիտի պատրաստ լինենք պաշտպանելու և՛ Հայաստանի, և՛ ԼՂՀ-ի անկախությունը։  Նրա խոքերով՝ մեր կողմից 4 զոհ տալու պատճառն անակնկալ հարձակումն է եղել, այլապես մեր զինվորները շատ լավ են պատրաստված։

-Մոտ ապագայից սկսած մինչև աշուն ռեալ պատերազմի վտանգ կա, և դրա մասին արդեն սկսել են բացահայտ խոսել,-նշել է նա։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ