ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, June 12, 2010 22:09 - 1 քննարկում

Մեծ վտանգը

այ ժողովուրդը կանգնած է հերթական փորձության առաջ, նորից մեն մենակ, ինչպես միշտ:

Մինչ մենք զբաղված էինք ներքին թալանով և աշխարհին չէինք ներկայացնում Արցախի հարցի պատմական և իրավական այն փաստը, որ Արցախը դարերից եկող հայկական տարածք է ու որ այնտեղ դարերի խորքից առ այսօր (ամենաքիչը հինգ հազար տարի) ապրում են հայեր, թուրք-ազերիները իրենց կեղծ ու շինծու քարոզներով համաշխարհային հանրությանը “համոզեցին” հակառակում:

Եվ ահա Արցախում 5-րդ անգամ իսկական ժողովրդավարական ճանապարհով ընտրում ենք խորհրդարան ու հանկարծ ողջ աշխարհը վայնասուն է բարձրացնում, թե մենք չենք ճանաչում և չենք ընդունում ընտրությունների արդյունքները: Եվ ովքեր են դրանք` Եվրոմիությունը, ՌԴ, Թուրքիան, Ղազախստանը, Իրանը, ԱՄՆ, Ադրբեջանը, Չինաստանը և այլն և այլն, էլ ով մնաց, որ գրում եմ և այլն:

Ահա մեր 20 տարվա թալանի ու ոչ կոմպիտենտ մարդկանց միջոցով երկրի ղեկավարման արդյունքը: Ի հարկե ես մեղավոր եմ համարում նաև 10 միլիոն յուրաքանչյուր հայի: Երկիրը այս վիճակին հասցնելու համար մեզանից յուրաքանչյուրը ունի իր մեղքի բաժինը իր գործնեության արդյունքով, (սա այլ թեմա է): Որ մենք պատմությունից դասեր չենք սովորում, ապացուցված է, որ մենք մեղքը մեր մեջ փնտրելու փոխարեն փնտրում ենք ուրիշների մեջ, ապացուցվեց ցեղասպանության ժամանակ: Եվ ահա այդ ժամանակ մեր նկատմամբ անտարբեր ու լուռ համաձայնություն տվող պետությունները, օգտվելով մեր անմիասնականությունից և ամենակրևորը մեր խնդիր ու նպատակ չունենալուց, նորից ուզում են մեզ զոհաբերել հանուն իրենց շահերի:

Կրկնում եմ, ես նրանց երբեք չեմ մեղադրելու, քանի որ մեղավորությունը առաջին հերթին և հիմնականում մերն է (վառ ապացույցը Սևրի պայմանագրի ժամանակ Հայաստանի երկու խմբով ներկայանալն էր` Արևմտյան և Արևելյան Հայաստանով, դե պարզ էր ինչ արդյունք կստանաինք):

Չարագուշակ է, բայց կարծես պատմության անիվը ուզում է նույն պտույտը գործել: 20-րդ դարի սկզբին նպատակ չունեցող հայ ժողովուրդը, առանց նախապատրաստվելու նետվեց կրակների մեջ, ողջակիզվեց ու ցրվեց աշխարհով մեկ, կորցնելով պատմական հայրենիքը, հետագայում փոխանակ մեղքը իր մեջ փնտրելու ուրիշ մեղավորներ էր փնտրում: Այսօր անկախ Հայաստանը կարծես թե կրկնում է նույն սխալները` թե ներսից, թե դրսից չի երևում հայ ժողովրդի ոչ խնդիրները, ոչ նպատակը; Այս արևի տակ շուրջ 20 տարի ինքնահոս ճանապարհով գնացող երկիր ենք ներկայանում աշխարհին: Չունենք կոնկրետ նպատակներ, չունենք կոնկրետ խնդիրներ: Ահա այս պայմանում աշխարհը ոռնում է, թե զորքերը դուրս բերեք այսպես կոչված օկուպացված տարածքներից և վերջ: Չեմ խորանում այս հարցադրման անհիմն լինելու մեջ: Մենք հայերս, ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատված, որում մեզ օգնել է Ադրբեջանի ագրեսիան Արցախ աշխարհի նկատմամբ (սա նույնպես առանձին թեմա է): Ազատագրել ենք, բայց ինչպես ենք վարվել նրա հետ, դա տեսանելի է ողջ մարդկությանը: Մեր սխալները մենք չենք կարող փաթաթել համաշխարհային հանրության վզին, նրանք էլ պարզ նշում են, ինչու եք անապատեցրել ազատագրված հողերը…

Այժմ հայերս պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն, եթե հայկական կողմը համաձայնվում է այսպես կոչված Մադրիդյան նորացած սկզբունքների, ապա շատ կարճ ժամանակահատվածում կհայաթափվեն Արցախը, Զանգեզուրը ու երևի թե մնացած սահմանամերձ տարածքները, իսկ մեզ կմնա միայն ռախիտիկ Երևանը: Եվ դա կդառնա 10 միլիոն հայի հայրենիքը: Ես այն կարծիքին եմ, որ մեղավորները պետք է պատժվեն (հատկապես անձեռնմխելիները, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն): Բայց այսօր մեր համախմբվելու, միասնական դառնալու, հիմնական խնդիրներ առաջադրելու ու նրանց լուծման ճանապարհները որոնելու ժամանակն է, թե չէ ոչ ստատուս քվոն, ոչ էլ աշխարհը մեզ ոչնչով չեն օգնի, եթե մենք ինքներս չցանկականք ու չպահանջենք:

Ոչ մի թիզ հող, ոչ մի փողզիճում, մենք դեռ շատ ստանալիքներ ունենք: Համախմբումը մեր պատմական հայրենիքի վերականգման հարցի շուրջ պետք է դառնա մեր հիմնական նպատակն ու խնդիրը:

http://gavareci.livejournal.com/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

stepan sargsyan
Jun 12, 2010 23:40