ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, June 12, 2010 21:54 - 1 քննարկում

Ինչու՞ հանձնվեց Շահումյանը

Голос Армении-ն գրում է, որ լրանում է Շահումյանի ողբերգության 18 տարին: Լրագրողական հետաքննության արդյունքում թերթը որոշ մանրամասներ է բացահայտում այն մասին, թե ինչու հանձնեցին Շահումյանը: Թերթը գրում է, որ Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ շահումյանցիներն անհամբեր սպասում էին Երևանից խոստացված 30 տանկերին, որոնց օգնությամբ պետք է պահպանեին շրջանը, սակայն այդ տանկերն այդպես էլ չժամանեցին:

Թերթը գրում է, որ 1992թ-ի գարնանը Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ Հայաստանում իշխող ՀՀՇ-ական կառավարությունը դավաճանեց շահումյանցիներին` այդպես էլ չուղարկելով այն 30 տանկերը, որոնց այդքան սպասում էին շահումյանցիները: Շահումյանի շրջանի «Մռավի ղողանջներ» հասարակական թերթի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Կիմ Ղահրամանյանը գրում է.

«1992թ-ին Սպայի տանը կատարվող թաղման արարողության ժամանակ ես պատահաբար հայտնվեցի Վազգեն Սարգսյանի կողքին: Վերջինս ինձ համար անծանոթ մի մարդու հետ խոսում էր Շահումյանում կատարված ողբերգության մասին: Վազգեն Սարգսյանը մի պահ լռեց, ապա ասաց. «Կներես, բայց այս կուսակցությունները կկործանեն մեր ժողովրդին»: Այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ խոսքը կարող է վերաբերել միմիայն ՀՀՇ-ին, քանի որ այն ժամանակ սա իշխանական լծակներ ունեցող միակ կուսակցությունն էր»: Թերթը գրում է, որ հետագայում էլ ՀՀՇ-ական կառավարությունն անտեսեց Շահումյանի գաղթականների տեղավորման խնդիրները:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Jun 21, 2010 13:23