ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, June 12, 2010 22:16 - 1 քննարկում

ԱԺ պատմագավորի պատկերացումը անկախ պետություն կառուցելու գործընթացում

Բազմիցս նշել եմ, որ անկախ Հայաստանի ԱԺ պատգամավորները ամենատարրական պատկերացումը չունեն երկրի կառուցման գործընթացի վերաբերյալ: Նրանց գերխնդիրը իրենց անձնական հարցերի լուծումն է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի ճանապարհներով:

Եվ ահա 2010թ. մայիսի 18-ի ՀԺ թերթում ընթերցում եմ այսպես կոչված “անկախ” պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարցազրույցը: Նա ասում է. ”Ես չեմ կարծում, որ իրենք իրար մեջ (Ս.Ս.Ռ.Ք.) խնդիր ունեն, բայց կարծում եմ իրենք իրար հետ պետք է պայմանավորվեն, որ վարչապետ լինելու դեպքում վարչապետը ինչով պիտի զբաղվի, նախագահը` ինչով: Եթե իրենք իրար մեջ պայմանավորվեն, ինձ թվում է կաշխատեն”: Շնորհակալություն անկեղծության համար: Այս ընկերը արտահայտել է մեր հասարակության գրեթե մեծամասնության կարծիքը, մի հասարակություն, որի ԱԺ պատգամավորը չգիտի, որ երկիրը ղեկավարվում է նախ և առաջ սահմանադրությունով, ապա օրենքով: Քանի որ անկախացումից առ այսօր երկիրը ղեկավարել են պայմանավորվածության չափանիշներըվ` որ կուսակցությունը քանի տոկոս, որին քանի պորտֆել, այս մարդուց նեղանալ չի կարելի: Նա սահմանադրություն չի կարդում:

Այս մարդը և հասարակությունը չի հասկանում, թե ընտրություններում “հաղթած” կուսակցությունը ինչու է խուսափում պատասխանատվությունից և կերակրատաշտակից բաժին է հանում պայմանավորվածությամբ ԱԺ խցկված այս կամ այն կուսակցությանը, այն անվանելով կոալիցիոն, որի կարիքը Հայաստանը երբեք չունի: Չունի, քանի որ երկրի չկայանալու պատճառներից մեկն էլ հենց այդ կոալիցիան է:

Մեր պատգամավորները քանի դեռ չգիտեն ու չեն գիտակցում, որ երկրի նախագահին և իրենց, ժողովուրդը ընտրությունների միջոցով վարձում է որոշ ժամանակահատվածում մեր երկիրը ղեկավարելու համար, նրանք միշտ կխոսեն պայմանավորվածության մասին ու իրենց կհորջորջեն, որպես իշխող կուսակցություն: Սա է դառը ճշմարտությունը:

Ճիշտն ասած, ես չեմ զարմանում այս վիճակի վրա: Մի երկրի ազգային ժողովում, որտեղ տեղ ունեն անտառաճանաչները, անուսները, թերի կրթություն ունեցողները, ապա նրանցից օրենսդիր սպասելը անիմաստ է, իսկ քանի որ չունենք կարգին օրենքներ, երկիրը ղեկավարում ենք սխոտկաներով: Հասկացողներին բանտարկում ենք, ճիվաղներին պաշտոն տալիս: Ահա պայմանավորվածության արդյունքը: Ահա այս պայմանավորվածության հետևանքով երկիրը բերել հասցրել ենք կործանման եզրին:

http://gavareci.livejournal.com/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

artak
Jun 13, 2010 5:47