ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, June 10, 2010 18:04 - 3 քննարկում

Արմեն Արզումանյանը խաբելու տաղանդ ունի և մասնավոր դպրոցը հանրայինից չի տարբերում…

article's photo

Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ, անդրադառնալով Հայաստանում օտարալեզու հաստատությունների ստեղծման հարցին, ասել է, որ իրականում քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը: Նրա հավաստմամբ, երկրի նախագահը դրական է վերաբերվում այդ խնդրին:

«Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ մեր երկրում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ եւ սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ»,- ասել է Ա.Արզումանյանը եւ հիշեցրել, որ այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է կառավարության քննության առարկա:

Կրթության եւ գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: «Օրենքը քննադատողները հաճախ տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ եւ իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»,- նշել է Ա.Արզումանյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

stepan sargsyan
Jun 10, 2010 21:53