Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 9, 2010 5:02 - 4 քննարկում

Ո՛վ, Արարչածին Հա՜յ…

Ո՛վ, Արարչածին Հա՜յ, ավերակների վրա մի՜ ողբա երբեք և փլատակների մեջ մի՜ որոնիր քեզ: Այո, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի. կործանված են Մեհյանները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի. այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել. Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ. Արարչածին է Լեզուն Հայոց, և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ. Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ. ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ՝ այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ:
Քո պապերի ու թոռների զորությամբ օծված, դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
Մտիր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ, ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք. էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
Հավա՞տք ես ուզում՝ գերագույն Հավատք է Հայոց Լեզուն: Ավետարա՞ն ես ուզում՝ Ավետարան է Հայոց Լեզուն. Տաճա՞ր ես ուզում՝ Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն. Աստվա՞ծ ես ուզում՝ Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն.
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ է Հայոց Լեզուն: 



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Jun 10, 2010 10:07