ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, June 8, 2010 2:28 - չքննարկված

Ռուսաստանը փոքր ազգերի գերեզմանոց է…

ՉԵՐՔԵԶՆԵՐՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

article's photo

Շաբաթ օրը կայացած «Չերքեզ ժողովրդի արտակարգ համագումարը» Ռուսաստանի իշխանություններից պահանջել է վերականգնել Չերքեզական Ինքնավար Մարզը Ռուսաստանի կազմում։ Չերքեզական «Ադըղե Խասե» հասարակական շարժումը ձեռնամուխ է եղել ինքնավարության վերականգնման հանձնաժողովի ձևավորմանը։

«Ադըղե Խասեի» առաջնորդ Մուհամադ Չերքեսովը հայտարարել է, որ հանձնաժողովը կստեղծվի ժողովրդավարական հիմքով և բաց է նաև կարաչաևցիների համար, եթե վերջիններս ցանկանան հանձնաժողովի մաս կազմել։

Արտակարգ համագումարին մասնակցել է 510 մարդ։ Եղել են պատվիրակություններ Ադիգեայից, Կաբարդինո-Բալկարիայից և Աբխազիայից։ Համագումարի մասնակիցները միաձայն ընդունել են բանաձև, որը պահանջում է 1926-1957 թթ. գոյություն ունեցած Չերքեզական Ինքնավար Մարզի վերականգնում։ Ավելի քան կես դար առաջ Չերքեզական ինքնավարության կազմի մեջ մտել են ժամանակակից Կարաչաևո-Չերքեզիայի որոշ շրջաններ, այդ թվում՝ Չերքեզսկը, որը ևս չերքեզները ցանկանում են միացնել իրենց «ինքնավարությանը»։

Կարաչաևո-Չերքեզիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Ահմադ Էբզեևի խոսքով՝ ինքնավարությունը, առավել ևս՝ 1957թ. սահմաններով, վերականգնելու չերքեզների ցանկությունն իրականություն չի կարող դառնալ։ «Դա անհնար է՝ առանց հանրաքվեի անցկացման։ Սակայն անգամ եթե հանրաքվե կայանա էլ, չերքեզները դժվար թե կարողանան հավակնել իրենց շրջաններին։ Այսպես, օրինակ, Նոգայսկի շրջանում ապրում են նողայցիներ, Ուրուպսկում ու Զելենչուկսկում` հիմնականում ռուսներ, Ադիգե Խաբելսկում՝ հիմնականում աբազիններ ու նողայցիներ։ Ինչ վերաբերում է Չերքեզսկին, ապա այստեղ բնակչության մեծամասնությունը ռուսներն են, իսկ 1/3-ը՝ կարաչաևցիները»,- ասել է նա։

Չերքեզներ. համառոտ ակնարկ

1918թ. հունվարին Մայկոպում խորհրդային իշխանություն է հաստատվում, իսկ մայիսին ստեղծվում է Կուբանո-Չեռնոմորսկի Խորհրդային Հանրապետությունը։ 1921թ. Հյուսիսային Կովկասում ձևավորվում է Գորսկի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը` ԽՍՀՄ կազմում։ 1922թ. հունվարին նրա կազմից առանձնանում է Կաբարդինո-Բալկարսկի Ինքնավար Մարզը. վերջինիս կազմի մեջ էին մտնում Կաբարդայի հողերը։ Այդտեղ ապրող ադըղներին Ռուսաստանում սկսեցին անվանել կաբարդինցիներ։ Նույն՝ 1922թ. հունվարին ԽՍՀՄ կազմում ձևավորվում է Կարաչաևո-Չերքեզական Ինքնավար Մարզը, որի մեջ մտնում էր կաբարդինցիների ու Կուբանի վերին շրջանների բեսլանցիների հողերի մի մասը։ Այս հանրապետությունում բնակվող ադըղները (ինքնանվանում) պահպանեցին չերքեզներ օտար անվանումը։

1922թ. հուլիսին ԽՍՀՄ կազմում ստեղծվում է Ադիգեայի (Չերքեզական) Ինքնավար Մարզը՝ Կրասնոդար կենտրոնով։ Նրա կազմի մեջ մտնում են բեջուգների, թեմիրգոևցների, խատուկաևցների, մախոշների ու մամհեգների  պատմական հողերը։ Այս հանրապետությում բնակվող ադըղները սկզբում ռուսական փաստաթղթերում անվանվեցին չերքեզներ, իսկ 1928-ից հետո (երբ  Ադիգեայի (Չերքեզական) Ինքնավար Մարզը վերանվանվեց Ադիգեայի Ինքնավար Մարզ)՝ ադըղեիցիներ։

1924թ. Շախեի գետաբերանից մինչև Տուպասե ստեղծվում է Շապսուգսկի ազգային շրջանը։ 1926թ. ապրիլին Կարաչաևո-Չերքեզական Ինքնավար Մարզը բաժանվում է երկու մասի՝ Կարաչաևսկի Ինքնավար Մարզ և Չերքեզսկի ազգային օկրուգ (1928-ից՝ ինքնավար մարզ)։

Որոշ մասնագետներ Եվրոպայի նոր պատմության մեջ առաջին ցեղասպանություն են համարում նախկինում Սոչիի շրջանում ապրած չերքեզների 1864թ. բնաջնջումը։ Հատկանշական է, որ Վրաստանի խորհրդարանը մտադիր է աշխատանքներ սկսել չերքեզ ժողովրդի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ