Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, June 4, 2010 19:57 - 2 քննարկում
Երանի միշտ ձեռնպահ մնայիք…նաև Հայաստանին վերաբերվող հարցերում:
Հայաստանի հրեական համայնքի նախագահը հրաժարվել է մասնակցել ասուլիսին` համայնքի խորհրդի որոշմամբ
Վաղը «Ազդակ» մամուլի ակումբում պետք է ասուլիս տար Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը «Թուրք-իսրայելական հակամարտությունը» թեմայով, սակայն նա հետո հրաժարվել է ներկայանալ ասուլիսին: Փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է հրաժարվել: «Ոչ մի պատճառ չկա, ուղղակի թեման շատ լուրջ է, զուտ քաղաքական, իմ համայնքի գործունեության հետ կապ չունեցող: Համայնքի խորհուրդն է որոշել, որ պետք է ձեռնպահ մնալ այդ խնդրի շուրջ որևէ գնահատական տալուց»,- Panorama.am-ին ասաց Ռ. Վարժապետյանը:
Ընդհանրապես, նա չի ցանկանում որևէ գնահատական տալ թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին զարգացումներին` ասելով, որ իր գնահատականը զուտ անձնական է ու մամուլի համար չէ: «Անհանգստանում եմ, քանի որ կարող եմ ասել այնպիսի բան, ինչն էլ կհանգեցնի Ադրբեջանի, Թուրքիայի հետ հերթական սկանդալի: Չեմ ցանկանում քաղաքական խնդիրների շուրջ խոսել, ձեռնպահ եմ մնում»,- ասաց նա:
2 քննարկումներ
ArMen, Glendale