ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 3, 2010 23:44 - 1 քննարկում

Ինչո՞վ է զբաղվելու սփյուռքյան զույգերի քավոր տիկին Հրանուշը

Որքան ավելի շատ են քննարկում սփյուռքի նախարարության աննպատակ գոյության հարցը, այնքան մեր իշխանությունն ավելի է արժևորում այդ կառույցի դերն ու նշանակությունը։ Երեկ այս նախարարությունը նոր լիազորություններ է ստացել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատել է Հրանուշ Հակոբյանի առաջարկը իր գերատեսչության ենթակայության տակ «Հայրենիք-սփյուռք» կենտրոն ստեղծելու նախագծի վերաբերյալ։ Այս նոր կառույցի նպատակն է համահայկական լրատվական ռեսուրսի ստեղծումը և շահագործումը, մասնագետների վերապատրաստումը, հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացումը և այլն։ Կարճ ասած, այս կենտրոնն իրականացնելու է Հրանուշ Հակոբյանի հսկայածավալ հիմնարկի գործառույթները։ Սակայն հարց է ծագում՝ այդ ինչո՞վ են զբաղվելու սփյուռքյան զույգերի քավոր տիկին Հրանուշը և նախարարության հսկա աշխատակազմը։ Իսկ մեզ՝ հարկատուներիս, հարցրե՞լ են այս նոր բեռը մեր ուսերին դնելուց առաջ։

«Հրապարակ»



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

.
Jun 4, 2010 1:12