ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, June 3, 2010 5:20 - չքննարկված
Հերթական ապտակը քնած հայերին
Արցախյան ազատագրական պայքարի սկզբից մինչևայսօր հայերը չհասկանալով ինչ են ուզում, շրջանառության մեջ էին դրել փոխզիճումային բառը: Երբ կոմունիստներին հարցնում էինք, այդ ինչն եք զիճում, ինչի դիմաց ինչ էք զիճում, չկար կոնկրետ պատասխան նույն ջուր ծեծոցի, թութակային կրկնությունը, “խաղաղ” ապրելու համար հարկավոր է փոխզիճում… Եվ այդպես էլ իրենց անորոշության հետ միասին գնացին գրողի ծոցը: Իրենց իսկ սին երևակայություններից ու փաստերից կտրված կյանքը վերջացավ: Փլվեց չարի կայսրությունը: Սակայն ի դժբախտություն Հայ ժողովրդի, նոր անկախ Հայաստանի, այսպես կոչված ղեկավարները շարունակեցին նույն տխմարությունը, նույնպես թութակի պես կրկնելով փողզիճում: Ադրբեջանը օգնեց մեզ` սանձազերծեց պատերազմ և պարտվելով, մեզանից ու աշխարհից խնդրեց զինադադար: Ու մեր փողզիճողները հապշտապ ստորագրեցին զինադադարի թղթի տակ, ըստ էութայն չհասկանալով ինչ են անում: Թանաքը դեռ չչորացած, թութակի պես անվերջ կրկնում էին փոխզիճում: Այս նախադասությունը նրանք կրկնում են ամեն օր, քնած թե արթուն:
Եվ զինադադարից հետո չլծվեցին պետականաշինության գործին, չբնակեցրեցին ազատագրված տարածքները, առաջին հերթին Ադրբեջանից տեղահանված մազապուրծ փախստականներով, որոնք նախկին արցախցիներ էին ու աշխարհասփյուռ հայերին չկանչեցին հայրենիք: Չէին անում, քանի որ նախ չգիտեին ինչ են ուզում և երկրորդը` բացարձակապես անտեղյակ էին պետականաշինության գործից: Եվ քանի որ անպատիժ թալանում էին ու պահի ազդեցության տակ հասնում ինչ որ “արդյունքի”, իրենց թվում էր, թե այդպես էլ ինքնահոսի երկիր կկառուցվի ու պետություն կդառնանք:
Ամեն ինչ արժեզրկելով, ամեն ինչ պղծելով, հասցրեցին հերթական ապտակին և ԱԳՆ-ի շուրթերից հնչեցնում են, թե Եվրոպական խորհրդարանի կողմից “Հարավային Կովկասում ԵՄ կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին” թիվ 2216 բանաձևում … ձևակերպումների ակնհայտ խառնաշփոթ է …
Ի հարկե ապաազգային քաղաքականության փոխարեն ժամանակին ազգային հարցերով չզբաղվողների, պահանջատիրության դիրքերից հանդես չեկողների, աշխարհին փաստերով ապացուցելու փոխարեն նվնվացողների ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտություն վարողների համար խառնաշփոթ կլինի, բա ուրիշ ինչ կլինի: Երբ ժամանակին միջազգային ատյաններում չէիք խոսում կամ առհամարում էիք այս կամ այն բանաձևը, ասելով թե դրանք ընդհամենը կամ թղթի կտոր են, կամ խորհրդատվական իմաստ ունեն ու տգետ ու անգրագետ ձևով ստորագրում էիք ցանկացած փասթաթղթի տակ, այսօր կասեք թե խառնաշփոթ է: Եթե վաղը, մյուս օրը հայտնվեն այսպես կոչված “խաղաղապահ” ուժեր, կարդարանաք, թե ինչ կարող էիք անել աշխարհի ուժեղների դեմ:
Հրապարակեք մի հայկական փաստաթուղթ, որտեղ առկա են մեր հստակ պահանջները, այդ նույն արցախյան հարցի վերաբերյալ: Վեց հոգի ենք, 12 երգ ենք երգում միայն այդ հարցի շուրջ… այսօր անվանում էք խառնաշփոթ: Ձեզ համար խառնաշփոթ է, իսկ թշնամու և միջազգային հանրության համար հաղթանակի հասնելու հերթական քայլ:
Հաղթած նախագահը շփոթվել էր քայլերի հերթականության և հաղթանակը դիվանագիտորեն ամրապնդելու գործընթացի մեջ… ու այսպես էլ շփոթցած հրաժարական տվեց… Երկրորդ նախագահը 10 տարի օրորոցային “երգեց” հայ ժողովրդին, քնացրեց ու անհագուրդ թալանով զբաղվեց, վերջում սպանդ կազմեկերպեց ու վաթթարագույն ժառանգություն թողեց չընտրված նախագահին… Այս մեկն էլ խառնաշփոթ եկել, խառնաշփոթ “ղեկավարում” է ու երևի թե խառնաշփոթ էլ կհեռանա…
Այսպես խառնաշփոթ դեպի ուր… սթափվեք:
Հ.Գ. Ըստ էության պետք է վերլուծվի մեր անցած ճանապարհը և ստեղծվի իսկական ազգային ծրագիր
http://gavareci.livejournal.com/